Թուրքիայում հայտարարված եռամսյա արտակարգ դրության պայմաններում առգրավվել է հայ բժիշկ Արետ Քամարին պատկանող «Ստամբուլի արհեստական սերմնավորման» կենտրոնը։ Առգրավման հիմնավորումն այն է, որ կենտրոնը կապեր ունի Ֆեթուլահ Գյուլեն ահաբեկչական կազմակերպության հետ։
Հայտարարված
արտակարգ դրության պայմաններում «ազգային
անվտանգությանը սպառնալիք» ներկայացնելու
հիմնավորմամբ փակվել են 3 համալսարան,
149 դպրոց, 150 կազմակերպություն և 4 առողջության
կենտրոն։ Այս կառույցները կասկածվում
են Ֆեթուլահ Գյուլենի ահաբեկչական
խմբավորմանը պատկանելու կամ դրա հետ
կապեր ունենալու մեջ։
Հայազգի
բժիշկ Արետ Քամարին պատկանող «Ստամբուլի
արհեստական սերմնավորման» կենտրոնը
հուլիսի 25-ին առգրավվել և փակվել է՝
պատճառաբանությամբ, որ այն օժանդակել է
գյուլենականներին։
Արետ
Քամարը, նշելով, որ ինքը հայ է և քրիստոնյա,
հերքում է կրոնական Ֆեթուլահ Գյուլենի
խմբավորման հետ որևէ կապի հավանականությունը։
«Այդ խմբավորման հետ մեր կապի մասին խոսք
չի կարող լինել։ Սակայն դատարան չենք
կարողանում դիմել, ոչինչ չենք կարողանում
անել, քանի որ մեր հաստաությունը փակվել
է Նախարարների խորհրդի որոշմամբ»,- նշում
է Արետ Քամարը։
«Հայ քրիստոնյա եմ, որևէ առնչություն չունեմ խմբավորման հետ»
Ստամբուլի
կենտրոնական Թաքսիմում գտնվող արհեստական
սերմնավորման կենտրոնը 11 տարի առաջ
հիմնվել է հենց Արետ Քամարի կողմից, ով
այժմ կենտրոնի %61,5-ի
սեփականատերն է հանդիսանում։ «Կենտրոնը
փակեցին։ Կենտրոնը պետք է ընդգրկված լինի
նշված գործունեության մեջ, որպեսզի փակեն
այն։ Կենտրոնի հաշվապահությունը ես եմ
վերահսկում, ֆինանսական խորհրդատուն էլ
ստուգում է այն։ Այս կառույցը երբեք որևէ
կազմակերպության կամ հիմնադրամի գումար
չի փոխանցել»,- «Ակօս»-ի հետ զրույցում
նշեց Արետ Քամարը։
Ի
պատասխան այն հարցին, թե կենտրոնի մյուս
սեփականատերերը կարո՞ղ է գյուլենական
խմբավորման անդամ լինեն, թե՞ ոչ, Քամարը
պատասխանեց․ «Մյուս սեփականատերերը
Ֆարուք Բեները (%25) և Նահիդ Քարաբեյօղլուն
(%13․5) են, երեքս էլ բժիշկ ենք։ Մեր կենտրոնը
շատ զբաղված տեմպով է աշխատում, ուստի
նման գործունեության մեջ ընդգրկվելու
ժամանակ չունենք։ Ակնհայտ է, որ ես կապ
չունեմ այս խմբավորման հետ, մյուս
սեփականատերերի մասին էլ նման տեղեկություն
չունեմ։ Սակայն ես չեմ կարող իմանալ՝ ինչ
են անում անձիք տուն գնալուց հետո։
Վերջիվերջո այս կենտրոնի հիմնադիրն ու
ամենամեծ բաժնի սեպականատերը ես եմ։ Որևէ
մեկի անձնական գործունեության պատճառով
կենտրոնը փակելն անընդունելի է։ Եթե
կենտրոնը նման գործունեության մեջ
ներգրավված չէ, անձանց գործունեությունն
ինձ չպետք է հետաքրքրի։ Ավելին, մեզ նման
հիմնավորում չի էլ ներկայացվել»։
Ամեն ինչ մի քանի ժամում ավարտվեց
Քամարը հետևյալ կերպ է ներկայացնում տեղի ունեցածը․ «Միմիայն հետախուզությունից ստացված տեղեկությամբ մեր կենտրոնը փակվեց։ Կենտրոնում գտնվող ամբողջ ունեցվածքը, գործիքներն առգրավվեցին։ Ոչինչ չի մնացել։ Կասայի գումարն անգամ տարան։ Առանց հետաքննության փակեցին մեր կենտրոնը։ Շաբաթ օրը առավոտյան եկան, գիշերը ժամը 1։30 արդեն բորոլ գործողություններն ավարտին հասցրեցին»։