Դիարբեքիրի Սուր քաղաքապետարանի շենքի վրա քառալեզու՝ թուրքերեն, քրդերեն, հայերեն և ասորերեն ցուցանակ է եղել, որը քաղաքապետարանում պետության կողմից նշանակված վերահսկիչի հրամանով փոփոխությունների է ենթարկվել։ Փոփոխություններից հետո ցուցանակի վրա բացակայում են հայերեն և ասորերեն գրությունները, փոխարենը՝ թուրքական դրոշ է ավելացվել։
2012թ․
Սուրի քաղաքապետարանը «բազմալեզու
քաղաքապետարան» ստեղծելու որոշում է
կայացրել, որից հետո քաղաքապետարանում
օգտագործվող թուրքերեն և անգլերենին
ավելացել են նաև քրդերենը, հայերենը,
արաբերենն ու ասորորենը։ Որոշման համաձայն
նշված լեզուներով ցուցանակներ էին
տեղադրվել 33 քաղաքակրթությունների
կենտրոն հանդիսացող Սուրի մի շարք
հատվածներում։
Թուրքիայի
ՆԳՆ Սուրի քաղաքապետարանի կողմից
պատրաստված բազմալեզու ցուցանակի
առնչությամբ քննություն էր սկսել՝
պատճառաբանելով, որ քաղաքապետարանը շատ
դրամական միջոցներ է ծախսում բազմալեզու
ցուցանակի համար։ Հետաքննությունը
դադարեցվել էր, երբ հայտնի էր դարձել, որ
ցուցանակը քաղաքապետարանի արհեստանոցում
է պատրաստվել։