Թուրքիայում հայտարարված եռամսյա արտակարգ իրավիճակում Ֆեթուլահական ահաբեկչական խմբավորման մասը կազմելու մեղադրանքով 131 լրատվական կառույց փակվել է, 2 հազար 308 աշխատակից՝ մնացել գործազուրկ։
Հուլիսի 15-ի
զինվորական հեղաշրջման փորձից հետո
հեղաշրջման մասակից լինելու մեղադրանքով
բազմաթիվ լրատվական կառույցներ են փակվել։
Լրատվության բնագավառից 2 հազար 308
աշխատակից մնացել է անգործ։
Հեղափոխական աշխատավորների արհմիությանը (DISK) կից Թուրքիայի լրատվության և տպագրության աշխատակիցների արհմիության ներկայացուցիչ Ալի Թեքին Բաբաչի գրության համաձայն՝ հեղաշրջման փորձից հետո իրականացված գործողությունների հետևանքով 2 հազար 308 լրատվության ոլորտի աշխատակից մնացել է գործազուրկ։