Ջան Դյունդարը հրաժարվել է «Ջումհուրիյեթ» թերթի գլխավոր խմբագրի պաշտոնից։ Մեկ ու կես տարի շարունակ Դյունդարը զբաղեցրել է այդ պաշտոնը։ Դյունդարը նշել է, որ շարունակելու է թերթի իր սյունակում գրել՝ տեղեկացնելով սակայն, որ Թուրքիա չի վերադառնա մինչև երկրում հայտարարված արտակարգ իրավիճակը չավարտվի։
Թուրքիայի ազգային
անվտանգության ծառայությանը պատկանող
բեռնատարների մասին պատրաստած լուրի
պատճառով Ջան Դյունդարը և «Ջումհուրիյեթի»
Անկարայի ներկայացուցիչ Էրդեմ Գյուլը
երեք ամսով կալանավորվել էին և ազատ էին
արձակվել փետրվարի 26-ին։ Հուլիսին
Դյունդարը հայտարարել էր, որ մինչև օգոստոս
ամսվա վերջ հանգիստ է անցկացնելու։
Դյունդարից հետո թերթի գլխավոր խմբագրի պաշտոնը Այդին Էնգինն էր զբաղեցրել։
Դյունդարը թերթի գլխավոր խմբագրի պաշտոնից հրաժարվելու մասին թերթի այսօրվա համարում է գրել՝ «Հրաժեշտի պահը» վերնագրով իր գրության մեջ։ Գրության մեջ Ջան Դյունդարը նշել է, որ շարունակելու է գրել թերթի իր սյունակում՝ նշելով, որ արտակարգ իրավիճակի պայմաններում ոչ թե դատական համակարգի, այլ պետության հետ գործ ունեն։ «Նման դատական համակարգին վստահելը գլխատող մեքենայի դեմ գլուխ խոնարհել է նշանակում։ Այդ իսկ պատճառով որոշել եմ չհանձնվել այս դատական համակարգին՝ գոնե մինչև արտակարգ իրավիճակի ավարտը»,- իր այսօրվա գրության մեջ նշել է Դյունդարը։