Կալանավորվել են ‹‹Օզգյուր գյունդեմ›› թերթի գլխավոր խմբագիր Զանա Քայան և հրատարակչական բաժնի տնօրեն Ինան Քըզըլքայան, ովքեր ավելի վաղ ձերբակալվել էին:
Երեկ դատարանը որոշում է կայացրել կալանավորելու ‹‹Օզգյուր գյունդեմ›› թերթի գլխավոր խմբագիր Զանա Քայային և հրատարակչական բաժնի տնօրեն Ինան Քըզըլքայային, ովքեր ձերբակալվել էին օգոստոսի 16-ին՝ թերթի շենքում իրականացված ոստիկանական գործողության ընթացքում:
Քայային և Քըզըլքայային մեղադրանք է առաջադրվել ‹‹խմբավորմանն անդամակցելու››, ‹‹խմբավորման պրոպագանդայի››, ‹‹պետության միասնությանն ու ամբողջականությանը վնասելու›› համար, դատարանը նրանց կալանավորելու որոշում է կայացրել: