«Օզգյուր գյունդեմ» թերթի գործունեությունը Ստամբուլի 8-րդ ծանր հանցագործությունների գործով դատարանի որոշմամբ ժամանակավորապես դադարեցվել է։ Որոշման հիմնավորումը Քրդական աշխատավորական կուսակցության քարոզչություն իրականացնելն է։ Դատարանի որոշումից հետո ոստիկանության խմբերը հատուկ գործողություն են իրականացրել և ներխուժել են թերթի շենք։
«Օզգյուր գյունդեմ»
թերթի գործունեությունը ժամանակավորապես
դադարեցվել է Ստամբուլի 8-րդ ծանր
հանցագործությունների գործով դատարանի
որոշմամբ։ Թերթի ներկայացուցիչները
նշում են, որ որոշման հետ կապված որևէ
ծանուցում դեռևս չեն ստացել։ Թերթի
գործունեության ժամանակավոր դադարեցման
որոշման մասին դատարանը հայտարարել է․
«Հետաքննություն է իրականացվում «Օզգյուր
գյունդեմ» թերթի՝ Քրդական աշխատավորական
կուսակցության (PKK) քարոզչություն
իրականացնելու և նմված զինված խմբավորման
մամլո ներկայացուցչության պես գործելու
համար։ Թուրքիայի Հանրապետության
սահմանադրության 28-րդ կետի համաձայն՝
որոշում է կայացվել ժամանակավորապես
դադարեցնել թերթի գործունեությունը»։
Զանա՝ համերաշխության կոչ ենք անում
«Օզգյուր գյունդեմ» թերթի գլխավոր խմբագիր Զանա Քայան «Էվրենսել»-ի հետ զրույցում նշել է․ «Դեռ որևէ ծանուցում չկա։ Զլմ-ներից ենք տեղեկացել որոշման մասին։ Արտակարգ իրավիճակից առաջ էլ մեր թերթի նկատմամբ շատ հարձակումներ են եղել։ Մեր համերաշխության քարոզարշավով այդ հարձակումները զգալիորեն կասեցրել էինք։ Օգտագործելով հուլիսի 15-ի զինվորական հեղաշրջման փորձը և հիմնվելով արտակարգ իրավիճակի վրա՝ կառավարությունը ուշադրությունը սևեռել է ընդդիմադիր, դեմոկրատ զանգվածային լրատվամիջոցներին։ Այս որոշումը դրա վառ ապացույցն է։ Անկախ լրատվամիջոցները չեն խոնարհվելու ոչ մի հեղաշրջման փորձի առաջ և պաշտպանելու են ժողովրդի տեղեկացված լինելու իրավունքը։ Դեմոկրատական բոլոր լրատվամիջոցներին, լրագրողներին, լրատվական կառույցներին, հասարակական կազմակերպություններին և ժողովրդին սոլիդարության կոչ ենք անում»։ «Օզգյուր գյունդեմ»-ի լրագրողները սոցիալական ցանցերում գրառումներ են արել՝ տեղեկացնելով, որ շարունակում են աշխատել վաղվա թերթի վրա։