Օրեր առաջ Երևանում տեղի ունեցած սահմռկեցուցիչ կացնահարությունից հետո կանանց դեմ բռնությունը, կանանց սպանություններին ոստիկանության և արդարադատության համակարգի վերաբերմունքը սկսեցին լայնորեն քննարկվել Հայաստանի հասարակության շրջանում։
Հուլիսի 8-ին
Երևանում նախկին ամուսնու կողմից
կացնահարվել են Թագուհի Մանսուրյանը,
Թագուհու հայրը և մայրը։ Թագուհու մայրը
ստացած վնասվածքներից տեղում մահացել
է, իսկ 1979թ․ ծնված Թագուհի Մանսուրյանն
ու նրա 62-ամյա հայրը տեղափոխվել են
վերակենդանացման բաժին։
Թագուհի Մանսուրյանի նախկին
ամուսինը՝ Վլադիկ Մարտիրոսյանը, բազմիցս
սպառնացել և ծեծի է ենթարկել նրան։ «Կանանց
ռեսուրսային կենտրոն»-ը, որի շահառուներից
է Թագուհին, նշել է, որ Թագուհի Մանսուրյանն
իր և իր ընտանիքի նկատմամբ հնչած
սպառնալիքներից, ծեծերից հետո բազմիցս
դիմել է ոստիկանություն, սակայն
ոստիկանությունից օժանդակություն չի
ստացել։ Ըստ «Կանանց ռեսուրսային
կենտրոն»-ի ներկայացուցիչների՝ Թագուհին
մեկ շաբաթ առաջ պատմել է, որ նախկին
ամուսինը նորից սպառնացել և բռնություն
է կիրառել իր և իր ընտանիքի նկատմամբ։
Այս դեպքը, որը ցնցել է Երևանը, նորից օրակարգ է բերել ընտանեկան բռնությունն ու կականց նկատմամբ բռնությունը։ Կացնահարության դեպքը քննարկողները շեշտը դնում են իրենց կականց, ընկերուհիներին սպանող տղամարդկանց անպատժելիության վրա։ Սոցցանցերում են հայտնվել կանանց դեմ բռնություն կիրառող տղամարդկանց անպատիժ թողնող դատախազների և դատավարների նկարները՝ որպես կանանց սպանությունների իրական պատասխանատուներ։
2015թ․ փետրվար-ապրիլ ամիսների
ընթացքում Թագուհի Մանսուրյանը նախկին
ամուսնու կողմից առնվազն երեք անգամ ծեծի
և բռնության է ենթարկվել։ Դատարանն
ընդունել է այս հանգամանքը, ինչպես նաև
այն, որ նշված բռնությունների հետևանքով
Թագուհի Մանսուրյանը տարբեր մարմնական
վնասվածքներ, կոտրվածքներ է ստացել։ Եվ
չնայած սրան՝ դատարանը Վլադիկ Մարտիրոսյանի
համար 6 ամսվա պատիժ է սահամնել, այնուհետև
որոշում է կայացրել նրան ազատել նաև այս
պատժից։ Իրականացրած բռնությունների
հետևանքով անպատիժ թողնված Մարտիրոսյանը
օրեր առաջ կացնահարել է նախկին կնոջը,
նրա հորը և մորը՝ պատճառ դառնալով վերջինիս
մահվան։
Տղամադրիկ 5 տարում 30 կին է սպանել
Ընտանեկան բռնության անպատժելիության մթնոլորտը Հայաստանի համար նոր չէ։ Երեք տարի առաջ երեխաների աչքի առաջ կնոջը 21 դանակի հարվածով սպանած Վոլոդյա Մուրադյանի նկատմամբ դատարանը ընդամենը 3․5 տարվա պատիժ էր սահմանել։
Հայաստանում կանանց իրավունքների պաշտպանները, ակտիվիստները նշում են, որ այս իրավիճակը կարող է փոխվել միայն եթե կականց դեմ բռնությունը դատապարտող օրենք ընդունվի։ Սակայն Հայաստանի կառավարությունը 2013թ․ մերժել է նմանատիպ օրենքի ընդունումը։
2010-2015թթ․ Հայաստանում 30 կին է սպանվել։ Այս թիվը գնալով ավելանում է։