Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդ Ֆրանցիսկոս Պապի՝ Հայաստան կատարած այցը և այցի ընթացքում կատարած հայտարարությունները։ Նախարարությունը պնդում է, որ Ֆրանցիսկոս Պապը «կրոնական հիմքով խտրականություն» է իրականացրել և որ այցը «Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանը որևէ կերպ չի նպաստել»։
Թուրքիայի ԱԳՆ
պաշտոնական կայքում այսօր տեղ գտած
հայտարարությունը ստորև․
«2016թ․ հունիսի
24-26-ը Ֆրանցիսկոս Պապի՝ Հայաստան կատարած
այցի ընթացքում իբր հայոց ցեղասպանության
հուշահամալիր այցելությունը, 1915թ․
դեպքերի առնչությամբ ցավալի
հայտարարությունները, հայոց կաթողիկոսության
հետ ստորագրված համատեղ հռչակագրում
1915թ․ դեպքերի մասին անընդունելի հղումները
և հետդարձի ճանապարհին սուտ և զրպարտանք
հանդիսացող արտահայտությունների
հիշատակումը ևս մեկ անգամ ցույց են տալիս,
որ նա անվերապահ հավատարիմ է 1915թ․ դեպքերի
առնությամբ հայկական թեզին, որն անհամատեղելի
է պատմական իրողության ու օրենիքի հետ։
Այցելությունից առաջ արված
հայտարարությունները և այցելության
նախապատրաստությունները հստակորեն ցույց
են տալիս, որ այցելությունը շահագործվում
է։ Ֆրանցիսկոս Պապը, ցավոք, անցած տարի
Թուրքիայում և թուրք ժողովրդի շրջանում
առաջացրած հիսաթափության նման
մեկ այլ հիասթափություն է առաջացրել
և Առաջին համաշխարհին պատերազմի տարիների
տառապանքների և կորուստների հարցում
մեկ անգամ ևս կրոնական խտրականություն
է իրականացրել։
Պատմական իրադարձություններին միակողմանի մոտեցումը և ուրիշներին ուղղված խտրական վերաբերմունքը, որը Ֆրանցիսկոս Պապը ցուցաբերել է իր հայաստանյան այցի ընթացքում, չի համապատասխանում ո՛չ տարբեր խմբերի միջև խաղաղություն և բարեկամություն կառուցելուն ուղղված Պապի քայլերին, որի մասին նա մշտապես հիշատակում է, ո՛չ էլ 2016թ․ փետրվարի 3-ին Վատիկանի մամլո գրասենյակի հաղարդագրությանը, որը 1915թ․ դեքերի առնչությամբ ընդգծում էր մեր՝ համատեղ պատմական հանձնաժողով ստեղծելու առաջարկը և դատապարտում էր ահաբեկչությունը՝ հիշեցնելով 1977թ․ «ԱՍԱԼԱ»-ի ահաբեկչությանը զոհ գնացած Վատիկանում մեր դեսպան Թահա Ջարըմին։
Այս առումով, ցավով նկատում ենք, որ Ֆրանցիսկոս Պապի այցը Հայաստան որևէ կերպ նպաստ չի բերել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանը, որը, ինչպես ցույց տվեցին ապրիլին ղարաբաղյան շփման գծում և ադրբեջանա-հայկական սահմանագծի որոշ հատվածներում տեղի ունեցած բախումները, հատկապես կարևոր է այս կրիտիկական պահին։
Մինչդեռ ակնկալվում էր, որ Հռոմի Պապի վեհ աթոռը ներկայացնող անձիք կաշխատեն ապագա սերունդերին բարեկամություն և խաղաղություն թողնել, օրենքները հարգող, հաշտողական դիրքորոշում ցուցաբերել»։