Թուրքիայի ներքին գործերի նախարարության 8 հազար 777 աշխատակից հեռացվել է պարտականություններից: Հայտնի է դարձել, որ պարտականություններից հեռացվածներից 7 հազար 899-ը ոստիկանության աշխատակիցներ են:
Թուրքիայի ՆԳՆ հայտարարել է, որ նախարարության կենտրոնական գրասենյակում և նահանգներում աշխատող 8 հազար 777 աշխատակից հեռացվել է պարտականություններից:
30 նահանգապետ
Պարտանակություններից հեռացվածների շարքում են 30 նահանգապետ, 52 քաղաքացիական տեսուչ, 16 իրավախորհրդատու, 1 փոխտնօրեն և 2 տեսչության պետ:
614 ժանդարմերիայի աշխատակիցներ ազատվել են աշխատանքից: