‹‹Լրագրողներ առանց սահմանների›› (RSF) կազմակերպությունը այտարարություն է տարածել Թուրքիայի լրագրողների մասին, ովքեր օրեր առաջ տեղի ունեցած հեղաշրջման փորձի ընթացքում ճնշումների, հարձակումների են ենթարկվել, սպանվել:
Կազմակերպությունը նշել է, որ թուրքական իշխանության ներկայացուցիչները պետք է գիտակցեն մեդիայի ժողովրդավարական դիրքորոշման փաստը և վերջ տան քննադատող լրագրողներին որպես ազգի դատաճան տեսնելուն:
‹‹Լրագրողներ առանց սահմանների›› կազմակերպությունը հիշեցրել է, թե ինչպես են թուրքական TRT հեռուստաալիքի հաղորդավարուհուն ստիպել զինվորական հեղաշրջման մասին հայտարարությունն ընթերցել ուղիղ եթերում, ինչպես են գրավել ‹‹Դողան›› մեդիա կենտրոնը, CNN Türk, Kanal D հեռուստաալիքները:
Կամզակերպությունը հիշեցրել է, որ սոցցանցերը քննադատող Թուրքիայի նախագահ Էրդողանը և իշխանության ներկայացուցիչները հեղաշրջման դեմ դուրս գալու կոչերը ստիպված էին սոցցանցերով անել:
Հայտարարության մեջ նշվում է, որ ‹‹Յենի շաֆաք››-ի ֆոտոլրագրողի վրա կրակել են հեղաշրջման փորձ իրականացնող զինվորականները, միչդեռ ‹‹Հյուրիյեթ››-ից Սելչուկ Շամիլօղլուի և CNN Türk-ի Անկարայի լրագրողի վրա հարձակվել են փողոց դուրս եկած կառավարամետ քաղաքացիները:
Անդրադարձ է կատարվել նաև Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հայտարարությանը, ով ներողություն խնդրելով քաղաքացիների պահվածքի համար՝ նշել էր, որ նրանք լրագրողների վրա հարձակվել են սթրեսի և զգացմունքայնության պատճառով: