ԲԻՆԱԼԻ ՅԸԼԴԸՐԸՄ
Բինալի Յըլդըրըմ․ «Այս շաբաթ արտակարգ իրավիճակի երկարացման հարցն է քննարկվելու»
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը խոսել է «Արդարություն և զարգացում» կուսակցության հանդիպման ժամանակ։ Վարչապետը նշել է, որ Թուրքիայի Ազգային մեծ ժողովն այս շաբաթ քննարկելու է արտակարգ իրավիճակի երկարացման հարցը։ Հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո հայտարարված արտակարագ իրավիճակն ավելի վաղ երեք ամսով երկարացվել էր։
Թուրքիայում լրագրողներն անդունդի եզրին են
‹‹Լրագրողներ առանց սահմանների›› (RSF) կազմակերպությունը այտարարություն է տարածել Թուրքիայի լրագրողների մասին, ովքեր օրեր առաջ տեղի ունեցած հեղաշրջման փորձի ընթացքում ճնշումների, հարձակումների են ենթարկվել, սպանվել: