Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի և Նախարարների խորհրդի հանդիպումից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը հայտարարել էր արտակարգ դրություն մտցնելու որոշման մասին։ Որոշումն արդեն «Պաշտոնական» թերթում է։
«Պաշտոնական»
թերթում հայտնված թիվ 2016/9064 որոշումը
կրում է Էրդողանի և նախարարների
ստորագրությունը։
«Պաշտոնական»
թերթում հրատարակվելուց հետո որոշումը
հանձնվելու է Թուրքիայի Ազգային մեծ
ժողովի՝ ԹԱՄԺ հաստատմանը։
Արգելքները,
որոնք կարող են կիրառվել արտակարգ դրության
ընթացքում․
1․ Փողոց դուրս
գալու սահմանափակում կամ արգելք
2․ Հստակ վայրերում
կամ հստակ ժամերին մարդկանց զբոսնելը,
հավաքվելը, ինչպես նաև մեքենաների
նավիգացիոն համակարգերը կարող են արգելվել
3․ Մարդկանց,
մեքենաների, ունեցվածքների որոնում
իրականացնել, և հանցագործության պարագա
կամ ապացույց գտնվելու դեպքում բռնագրավել
դրանք
4․ Արտակարգ
դրություն հայտարարված շրջանների
բնակիչների հետ այդ շրջաններ մուտք
գործողները պարտավոր են իրենց հետ ունենալ
իրենց նույնականացման քարտերը
5․ Կարող է
արգելվել կամ թույլտվությամբ իրականացվել
թերթերի, ամսագրերի, բրոշյուրների, գրքերի,
հայտարարությունների ևն տպագրությունը,
բազմացումը, հրատարակումը և տարածումը,
արտակարգ դրություն հայտարարված
տարածքներից դուրս հրատարակվածները այդ
տարածքներ մտցնելը և բաժանելը, կարող են
տպագրությունը և հրատարակումն արգելված
գրքերի, ամսագրերի, թերթերի, բրոշյուրների,
աֆիշների ևն օրինակները հավաքել։
6․ Կարող են
վերահսկել խոսք, գրություն, պատկեր, ֆիլմ,
հոլովակ պարունակող բոլոր հրատարակությունները
և անհրաժեշտության դեպքում արգելել դրանք
7․ Կարոն են
հանրությանը կամ անհատներին պատկանող
հաստատություններում և բանկերում
անվտանգությունն ապահովելու համար հատուկ
պաշտպանության միջոցներ կիրառել, կամ
այդ միջոցներն ավելի խստացնել
8․ Ամեն տեսակի
բեմականացումները և ցուցադրվող ֆիլմերը
կարող են վերահսկվել և անհրաժեշտության
դեպքում արգելվել
9․ Կրող է արգելվել ամեն տեսակի զենք և փամփուշտներ կրելը կամ տեղափոխելը, եթե անգամ դրանք լիցենզավորված են
10․ Ամեն տեսակի
ռազմամթերք, ռումբեր, պայթուցիկներ,
ռադիոակտիվ տարրեր կամ այրող, վնասակար
դեղորայք կամ թույներ, խեղդող գազեր կամ
նմանատիպ տարրեր պահելը, պատրաստելը,
տեղափոխելը արգելել կամ թույլտվությամբ
իրականացնել, կարող են հավաքել կամ
պահանջել հանձնել վերոնշյալները կամ
դրանց պատրաստման մեջ օգտագործվող իրերը,
գործիքները
11․ Հասարակական
կարգին կամ հասարակական անվտանգությանը
վտանգ սպառնող անձանց և խմբերի՝ որոշակի
շրջան մուտքը արգելել, այդ տարածքից դուրս
հանել կամ արգելել շրջանի հստակ հատվածներ
մուտք գործելը կամ հաստատվելը
12․ Արտակարգ
դրություն կիրառվող տարածքում գտնվող
որոշակի վայրերի և հաստատությունների
անվտանգությունն ապահովելու նպատակով
դրանց գտնվելու վայր մուտք-ելքերը
վերահսկել, գրանցել կամ արգելել
13․ Փակ և բաց
տարածքներում իրականացվելիք հավաքներն
ու երթերը կարող են արգելվել, հետաձգվել,
թույլտվություն պահանջել կամ վերահսկվել,
անհրաժեշտության դեպքում՝ ցրվել
14․ Կազմակերպությունների գործունեությունը․ բոլոր կազմակերպությունների մասին առանձին որոշումներ են կայացվելու, գործունեությունները կարող են երեք ամսով դադարեցնել