Շվեդա-թուրքական կազմակերպության փոխնախագահ Բարբարոս Լեյլանին անցած շաբաթ Ստոկհոլմում ունեցած ելույթի ժամանակ հանդես է եկել հակահայկական, ազգայնական հայտարարություններով, որից հետո ստիպված է եղել հրաժարական ներկայացնել։
Բարբարոս
Լեյլանին, ով Ստոկհոլմի իր ելույթի
ընթացքում «մահ հայ շներին» կոչով էր
հանես եկել, ապրիլի 11-ին կազմակերության
պաշտոնական կայքում հայտարարություն է
տարածել, որում ներողություն է խնդրել՝
մեջբերելով, որ թյուրըմբռնում է եղել։
Լեյլանին այնուհետև հայտարարել է իր
հրաժաականի մասին։
Շվեդական
իրավական դիտորդական Juridikfronten
կազմակերպությունը Լեյլանիի հայտարարությունը
որակել է որպես ատելության խոսք և
ազգայնական հայտարարություն, իսկ Շվեդիայի
հայկական կազմակերպությունները տեղեկացրել
են, որ պատրաստվում են բողոք ներկայացնել
կազմակերպության դեմ։
«Ընկերնե՛ր,
2016թ․ ապրիլի 9-ի իմ ելույթը թյուրըմբռնումների
տեղիք է տվել։ Նախևառաջ նշեմ, որ իմ ելույթը
ոչ մի կապ չունի Շվեդ-թուրքական աշխատավորական
կազմակերպությունների ֆեդերացիայի հետ։
Ժամանակի սղության և անպատրաստ լինելու
պատճառով, հուզվել եմ և հույզերի ազդեցության
տակ լեզվի սայթաքում է տեղի ունեցել, ինչն
էլ թյուրըմբռնումների է հանգեցրել։ Խաղաղ
հայերին ասելիք ոչինչ չունեմ, պարզապես
երեխաներին, կանանց, այսինքն քաղաքացիական
անձանց սպանողների դեմ էր ասելիքս։ Նաև
ցանկանում էի քննադատել վերջին շրջանում
ՓՔՔ ահաբեկչական խմբավորմանը գրկաբաց
ընդունող Հայաստանի կառավարությանը։
Սակայն սխալ հասկացվեց։ Իմ ելույթի համար
ներողություն եմ խնդրում մեր ֆեդերացիայից,
անդամներից ու թուրք ժողովրդից»,- իր
հաղորդագրության մեջ ասել է Լեյլանին՝
նշելով, որ հրաժարվում է զբաղեցրած
պաշտոնից։