Դաշնային ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Գերմանիայում 2015թ․ ընթացքում անչափահաս 6 հազար երեխա և երիտասարդ է անհետ կորել։
Գերմանիայի ներքին
գործերի նախարարությունը, խորհրդարանի
ներկայացրած հարցադրմանն ի պատասխան,
հայտնել է անհայտ կորած
փախստական երեխաների և երիտասարդների
թվաքանակը։ Նախարարության պատասխանը
հայտնվել է գերմանական թերթերում։
Deutsche Welle թուրքերենը,
վկայակոչելով գերմանական լրատվամիջոցներին,
հաղորդում է, որ 2015թ․ Գերմանիայում 18
տարեկանից փոքր 5 հազար 835 փախստական է
անհայտ կորել։ Տեղեկացվում է, որ անհայտ
կորածները հիմնականում Աֆղանստանից,
Սիրիային, Էրիթրեայից, Մարոկկոյից և
Ալժիրից են։
Թերթերում հայտնված
հոդվածներում նաև նշվում է, որ անհայտ
կորածներից 2 հազար 171-ը գտնվել է։ Անհայտ
կորածներից 555-ը երեխա է։
Գերմանական օրենքի
համաձայն ՝14 տարեկանից փոքրերը երեխա են
համարվում։ Երեխաների և երիտասարդների
անհետանալու առնչությամբ նախարարությունը
որևէ հայտարարություն չի արել։
«Նրանք կարող են քրեական խմբավորումների ձեռքն ընկած լինել»
Կանաչների կուսակցության՝
փախստականների քաղաքականության հարցերով
խոսնակը հանդես է եկել
քննադատությամբ՝ նշելով, որ կառավարությունը
անհրաժեշտ ուշադրությունը չի դարձնում
այնպիսի լուրջ խնդիրների, ինչպիսիք են
«ստիպողական մարմնավաճառառությունն ու
մանկապղծությունը»։
Մարտ ամսին Եվրախորհրդարանի
մի շարք պատգամավորներ գրություն էին
տարածել, որում ընդգծել
էին, որ Եվրոպայում երեխաներն ու
երիտասարդները կարող են հանցավոր
խմբավորումների ձեռքն ընկած լինել և
կարող են ստիպողական մարմանավաճառության,
ստրուկյան և օրգանների վաճառքի ենթարկվել։