Սիրիացի փախստական Նեսրին Բերդոշի 1 տարեկան երեխան՝ Գարամը, մահացել է Ադանայի ավտոկայանում: Մահվան պատճառ են դարձել անբավարար սնունդն ու ցուրտ եղանակը:
33-ամյա Նեսրին Բերդոշը փախել է Հալեպի քաղաքացիական պատերազմից և քայլերով հասել է թուրքական Հաթայ քաղաք, որտեղից էլ գնացել է Ադանայի ավտոկայան, որպեսզի մեկնի Ստամբուլ: 33-ամյա Նեսրինի երեխան՝ մեկ տարեկան Գարամը, ցրտից և անբավարար սնունդից մահացել է Ադանայի ավտոկայանում:
‹‹DHA›› լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Ադանայի ոստիկանական ստորաբաժանումները հրազանգ են ստացել, որ Ադանայի կենտրոնական գավառում գտնվող ավտոկայանում սիրիացի երեխա է մահացել: Ավտոկայան ժամանած ոստիկանները սպասասրահի նստարաններից մեկում հայտնաբերել են մահացած աղջկա դին: Ոսիկանները դեպքի մասին հայտնել են առողջապահական խմբերին և շրջակայքում գտնվող Սիրիայի քաղաքացիներից մեկի օգնությամբ հաղորդակցվել են մահացած երեխայի մոր՝ Նեսրին Բերոշի հետ:
Երեխայի կողքին արտասվող մայրը տեղեկացրել է, որ փախել է Հալեպից և քայլելով հասել Հաթայ, որտեղից էլ ավտոբուսով եկել է Ադանա, որպեսզի գնա Ստամբուլ: Դեպքի վայր ժամանած առողջապահական խմբերը մահացած երեխային տեղափոխել են Ադանայի դատաբժշկական կենտրոն: Երեխայի հայրը զոհվել է Սիրիայի քաղաքացիական պատերազմում: Նախնական քննության արդյունքում պարզ է դարձել, որ երեխան մահացել է սննդի անբավարարության և ցրտի հետևանքով: