Ադանայի Ալադաղ գավառում գտնվող մասնավոր ուսանողական հանրակացարաններից մեկում բռնկված հրդեհը 12 հոգու մահվան պատճառ է դարձել։ Հրդեհի հետևանքով 24 աշակերտներ վիրավորվել են։ Դեպքի առնչությամբ վեց հոգի ձերբակալվել է։ Հրդեհից փրկված աշակերտները դատարանում դեպքի մանրամասներն են ներկայացրել։
Նոյեմբերի
29-ին Ադանայի Ալադաղ գավառի մասնավոր
ուսանողական հանրակացարանում (նախատեսված
է միայն աշակերտուհիների համար) բռնկված
հրդեհից 10 աշակերտուհի, մեկ ուսուցչուհի
և հանրակացարանի աշխատակցի վեցամյա
դուստրը մահացել էին, 24 աշակերտուհի՝
վիրավորվել։ Նախնական տեղեկությունների
համաձայն հրշեջ սանդուղքներ տանող դռները
կողպված են եղել, որն էլ աշակերտների
մահվան պատճառ է հանդիսացել։ Դեպքի առթիվ
6 կասկածյալներ ձերբակալվել են։
Հրդեհը
և աշակերտուհիների մահը Թուրքիայում
քննադատությունների և քննարկումների
առիթ է դարձել։ Հանրությունը աշակերտուհիների
մահվան պատճառ է համարում հրշեջ սանդուղքներ
տանող դռների կողպված լինելը՝ հանրակացարանի
տնօրիությանը մեղադրելով սրա մեջ։ Հրդեհի
հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներ
ստացած աշակերտները դատարանում հաստատել
են այն, որ հրշեջ սանդուղքների դռները
կողպված են եղել։
«Ջումհուրիյեթ» պարբերականն անդրադարձ է կատարել հրդեհի հետևանքով վիրավորված աշակերտուհիների վկայություններին։
«Փրկվեցի, քանի որ ցատկեցի պատուհանից»
Ալադաղի
Սինանփաշա միջնակարգ դպրոցի աշակերտուհի,
11-ամյա Յ․ Ք․-ն պատմել է, որ Սուլեյմանականներին
պատկանող հանրակացարան այս տարի է
տեղափոխվել։ Նա նշել է, որ ընթրիքից հետո
բարձրացել է երրորդ հարկ՝ առաջադրանքները
կատարելու, որից կարճ ժամանակ անց
էլեկտրականությունն անջատվել է։
«Էլեկտրականությունն անջատվելուց հետո
փորձեցինք սենյակից դուրս գալ։ Այդ
ընթացքում մազանից մեկն ասաց, որ հրդեհի
հոտ է գալիս։ Այնուհտետև մենք գնացինք
լուսամուտների մոտ և բացեցինք դրանք։
Հոտը շարունակում էր գալ, մենք էլ սկսեցինք
բղավել, օգնություն խնդրել ուսուցչուհուց։
Հանրակացարանի աշխատակիցներից Մահմուդ
Դենիզը ներքևից մեզ ասաց, որ դեպի հրշեջ
սանդուղքներ գնանք, որից հետո ինձ հետ
միասին ուսումնական սենյակում գտնվող
ընկերուհիներս դեպի սանդուղքները գնացին։
Սակայն ես չցանկացա գնալ նրանց հետ, մնացի
լուսամուտների կողքին։ Հատակը շատ տաք
էր․ շարունակեցի մնալ սենյակի գորգին
կանգնած»,- պատմել է 11-ամյա աշակերտուհին։
Յ․
Ք․-ն նաև նշել է, որ իր ճիչերը լսելով՝
մարդիկ ծածկոցներ են փռել և իրեն խնդրել
ցատկել։ «Ցատկելուց հետո շենքի տանիքը
փլվեց։ Հրշեջ ծառայության աշխատակիցները
սկսել էին ջուր լցնել շենքի վրա։ Ես
փրկվեցի միայն այն պատճառով, որ ցատկեցի
պատուհանից։ Դեպի հրշեջ սանդուղքներ
գնացող ընկերուհիներիս այլևս չեմ տեսել։
Չգիտեմ էլ՝ նրանցից ինչ-որ մեկը կարողացել
է փրկվել, թե՞ ոչ»,- վկայության մեջ նշել
է աշակերտուհին, ով նաև մեջբերել է, որ
հանրակացարանում հրդեհներին առնչվող
արտակարգ իրավիճակների միջոցառում չի
իրականացվել, և ինքն անգամ կրակմարիչն
օգտագործել չի կարողանում։ 11-ամյա
աշակերտուհին նշել է, որ հրշեջ սանդուղքների
դուռը փակ է եղել․ «Այս հանրակացարան
տեղափոխվելուց հետո փորձել եմ դեպի հրշեջ
սանդուղքներ տանող դուռը բացել, սակայն
դուռը կողպված է եղել։ Հրդեհի ժամանակ
սանդուղքների ուղղությամբ չեմ գնացել։
Մինչև հրդեհը աղջիկների հետ խաղում էինք։
Նրանցից թաքնվելու համար փորձեցի երրորդ
հարկի հրշեջ սանդուղքների դուռը բացել,
սակայն դուռը կողպված էր»։
«Հանրակացարանում
ստուգում չի իրականացվել, դուռը բռնակ
չուներ»
Վեցերորդ դասարանի աշակերտուհի Ն․ Յ․-ն երկու տարի է նշված հանրակացարանում է գտնվում։ Նա նշում է, որ հանրակացարանում հրդեհներին առնչվող ոչ մի նշան չկա, իրենց կրակմարիչ օգտագործելը չեն սովորեցրել։ «Ես երբեք հրշեջ սանդուղքներով չեմ իջել, սակայն երկրորդ հարկի դուռը բռնակ անգամ չուներ։ Երկու տարի է այս հանրակացարանում եմ, այս երկու տարիների ընթացքում ոչ ոչ ստուգում չի իրականացրել այստեղ»,- իր խոսքում նշել է հրդեհից փրկված աշակերտուհին։