Դիարբեքիրի Սուր գավառի Քուրշունլու մզկիթն այրվում է

Դիարբեքիրի Սուր գավառում փողոց դուրս գալու արգելքի (պարետային ժամ) և հակամարտությունների վեցերորդ օրն է։ Այս գավառում գտնվող Քուրշունլու մզկիթի վրա նետված նռնակների պատճառով մզկիթում հրդեհ է բռնկվել։

Այսօր Դիարբեքիրի Սուր գավառում ծագած հակամրտություններից վնասվել է նաև պատմական Քուրշունլու մզկիթը։

«Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ Ֆաթիհփաշա թաղամասում գտնվող Ֆաթիհփաշա կամ Քուրշունլու մզկիթում հրդեհ է բնկվել։ Այս թաղամասը հակամարտությունների և փողոց դուրս գալու արգելք հայտարարված վեց թաղամասից մեկն է։

Հրշեջ ծառայության մեքենաները փորձել են մոտենալ հրդեհի մատնված Քուրշունլու մզկիթին և մոտակայքի տանը, սակայն ոստիկանները նրանց թույլ չեն տվել մոտենալ դեպքի վայրին և մինչ այժմ նրանց սպասեցնում են Շեյդ Սայիդ հրապարակում։ Մզկիթը շարունակում է այրվել։

Ստորագրահավաք պատմական արժեքների կործանման դեմ

Փողոց դուրս գալու արգելք հայտարարված Սուր գավառում «UNESCO»-ի համաշխարհային մշակութային ժառանության ցանկում ներառված մի շարք կառույցներ կան, օրինակ՝ Դիարբեքիրի ամրոցը և Հևսել պարտեզները։ Պատմական կառույցների ոչնչացման և քաղաքացիների մահվան դեմ ստորագրահավաք է սկսել։

«Change.org»-ում քարոզարշավ է սկսել, որը հասանելի է 13 լեզվով (թուրքերեն, անգլերեն, ֆրանսերեն, քրդերեն, հայերեն, լազերեն, ասորերեն, շվեդերեն, հունարեն, իսպաներեն, գերմաներեն, արաբերեն, պարսկերեն և այլ լեզուներով)։

Քարոզարշավի բովանդակությունը հետևյալն է․ «Սա ոչ միայն քրդերի, հայերի, ասորիների, հրեաների, թուրքերի, արաբների, այլ բոլոր ազգերի և կրոնների ժառանգությունն է։ Ապագա սերունդներն էլ Դիարբեքիրի ամրոցի մեջ գտնվող հազարավոր տարվա պատմություն ունեցող պատմական արժեքները տեսնելու իրավունք ունեն, սակայն այս արժեքները անտարբեր կերպով քանդվում են, իսկ դրանց պաշտպան քաղաքացիները՝ սպանվում»։


Kategoriler

ԱՌՕՐԵԱՅ