Հրանտ Դինքի սպանության առնչությամբ համակցված երկու դատական գործերի առաջին լսումն այսօր է։ Ապրիլի 19-21-ի ընթացքում կայանալիք լսումների ընթացքում առաջին անգամ 34 կասկածյալ՝ 8-ը ձերբակալված, միասին կանգնելու են դատարանի առաջ։
Սկսում է Դինքի սպանության
հետ կապվող հանրային պաշտոնյաների
դատավարությունը։ Լսումները երեք օր
շարունակվելու են Ստանբուլի 14-րդ ծանր
հանցագործությունների դատարանում։
Առաջին անգամ դատարանի
առաջ են կանգնելու 26 հանրային պաշտոնյաներ,
որոնց թվում են Ստանբուլի նախկին
ոստիկանապետ Ջելալեթթին Ջերրահը,
Ոստիկանության հետախուզության բաժնի
նախկին պետ Ռամազան Աքյուրեքը, Ստամբուլի
հետախուզության բաժնի նախկին պետ Ալի
Ֆուաթ Յըլմազերը, հետախուզության Ստամբուլի
մասնաճյուղի նախկին պետ
Ահմեդ Իլհան Գյուլերը, Տրապիզոնի նահանգային
նախկին ոստիկանապետ Ռեշեթ Ալթայը,
Ոստիկանության հետախուզության բաժնի
նախկին պետ Սաբրի Ուզունը։
Անփույթ քայլերով
կանխամտածված սպանության (Թուրքիայի
Քրեական Օրենսգիրք՝ ԹՔՕ, հոդված 83)
մեղադրանքով 20-25 տարի ազատազրկում է
պահանջվում Ռեշաթ Ալթայի, ով ժամանակին
զբաղեցնում էր Տրապիզոնի նահանգային
ոստիկանության պետի պաշտոնը և Ահմեդ
Իլհան Գյուլերի համար, ով ժամանակին
Ստամբուլի հետախուզության բաժի պետի
պաշտոնն էր զբաղեցնում։
Դիտավորյան սպանության
(Թուրքիայի
Քրեական Օրենսգիրք, հոդված 82)
մեղադրանքով ցմահ ազատազրկում է պահանջվում
Ոստիկանության հետախուզության բաժնի
նախկին պետ Ռամազան Աքյուրեքի և Ստամբուլի
հետախուզության բաժնի պետ Ալի Ֆուաթ
Յըլմազերի համար։
Գործերը համակցվել են
Դինքի սպանության գործում
հանրային պաշտոնյաների մասնակցության
առնչությամբ դատական գործը համակցվել
էր սպանության գործով Ստամբուլի 5-րդ ծանր
հանցագործությունների դատարանում ընթացող
հիմնակ գործին։
Օգյուն Սամասթը, Էրհան
Թունջելը, Յասին Հայալը, Ահմեդ Իսքենդերը,
Էրսին Յոլջուն, Թունջայ ՈՒզունդալը,
Զեյնել Աբիդին Յավուզը, Օսման Հայալը
նույնպես կասկածյալների թվում են։
Էնգին Դինչը ներկա չի գտնվելու
Կասկածյալների թվում գտնվող Էնգին Դինչը, ում նկատմամբ ԹՔՕ 83-րդ հոդվածով մեղադրանք է առաջադրված, պատրվակ է ներկայացրել դատարան և դատական գործի եռօրյա լսումների ընթացքում դատարան չի ներկայանալու։