Հրանտ Դինքի սպանության գործով դատական գործի շրջանակներում հարցաքննվում է սպանության ժամանակ Թուրքիայի ոստիկանության հետախուզության բաժնի պետ Ռամազան Աքյուրեքը։ Աքյուրեքը պատասխանել է դատավորի և փաստաբանների հարցերին։
Ույգար
Գյուլթեքին
Գյոզդե Քազազ
Դինքի
սպանության առնչությամբ պետական
պաշտոնյաների դեմ բացված դատական գործի
լսումները շարունակվում են Ստամբուլի
14-րդ ծանր հանցագործությունների դատարանում։
Դատարանը և դատական նիստին ներկա փաստաբանները հարցեր են ուղղել Ռամազան Աքյուրեքին, ով մինչև Դինքի սպանությունը զբաղեցրել է Տրապիզոնի ոստիկանության պետի, ինչպես նաև Ոստիկանության կենտրոնական հետախուզության պետի պաշտոնները։
«Տեղյակ չենք պահել ժանդարմերիային»
Դատավորը հարցրել է, թե Յասին Հայալի՝ Հրանտ Դիքին սպանելու մտադրության մասին հետախուզության տվյալները փոխանցվե՞լ են ժանդարմերիային, թե՞ ոչ։ Աքյուրեքն իր պատասխանում նշել է, որ դա Էնգին Դինչի հայեցողության վրա է եղել, և որոշում է կայացվել, որ հարիր չէ Ժանդարմերիայի շտաբին տեղեկագրի միջոցով տեղյակ պահելը։ Նա նաև նշել է, որ Դինչն իրեն տեղեկացրել է Ստամբուլի հետախուզության պետի հետ հանդիպման և Ստամբուլ ևս տեղեկագիր ուղարկելու որոշման մասին։ «Ինչպես տեսնում եմ՝ մեկը մյուսին է մեղադրում։ Երանի ժամանակին Ստամբուլ տեղեկագիր չուղարկեինք։ Այդ ժամանակ հետախուզությունն ինքը որոշում կկայացրեր՝ ինչ անել ստացված տեղեկագրի հետ։ Սակայն մենք որոշեցինք տեղեկագիր ուղարկել Ստամբուլ»,- իր պատասխանում նշել է Աքյուրեքը։ Վերջինս նաև ասել է, որ ժանդարմերիայի հետ որևէ խնդիր չեն ունեցել։
«Ստամբուլ կրկին տեղեկագիր ուղարկելու անհրաժեշտություն չկար»
Դատարանի հարցին, թե ինչու՞ հետախուզության ընթացքի մասին տեղեկություն չեն ուղարկել Ստամբուլ, Աքյուրեքը հետևյալ կերպ է պատասխանել․ «Դինքի հետ կապված հետախուզությունը ծանր և լուրջ էր։ Բոլորը, բացի մեր ստամբուլյան գործընկերներից, համաձայն են սրան։ Այս հարցում ես Հետախուզության բաժնի վարիչի հետ գործ ունեմ։ Հրամաններ արձակում եմ նրա տված տեղեկությունների վրա հիմնավելով։ Ինձ ասել է, որ Հայալը թեյարան է աշխատեցնում և սկսել է ֆուտբոլ խաղալ, և կարիք չկա կրկին Ստամբուլ տեղեկագիր ուղարկելու»։
Դատարանը հարցրել է, թե ինչե՞ր են քննարկվել Դինքի սպանությունից հետո Ստամբուլում տեղի ունեցած հանդիպման ժամանակ։ Աքյուրեքը նշել է, որ ընդհանուր գնահատականներ են հնչել և պնդել է, որ հստակ չի հիշում՝ ժողովի ընթացքում ով ինչ է ասել։