ՍՏԱՄԲՈՒԼԻ 14-ՐԴ ԾԱՆՐ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱՐԱՆ

ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Աքյուրեք․ Փաստաթղթի ոչնչացման հրահանգի մասին տեղեկացրել եմ վարչապետին

Հրանտ Դինքի սպանության գործով պետական պաշտոնյաների դատավարության դատական նիստի ընթացքում Ռամազ Աքյուրեքի լսումներն ավարտվել են։ Աքյուրեքը պնդում է, որ փաստաթղթի վերացման մասին սպանության ժամանակ Ստամբուլի ոստիկանապետ Ջելալեթին Ջերրահի հանձնարարության մասին տեղեկացրել է նաև վարչապետին։
ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Դինքի գործով դատական նիստ․ Աքյուրեքը՝ դատարանի առաջ

Հրանտ Դինքի սպանության գործով դատական գործի շրջանակներում հարցաքննվում է սպանության ժամանակ Թուրքիայի ոստիկանության հետախուզության բաժնի պետ Ռամազան Աքյուրեքը։ Աքյուրեքը պատասխանել է դատավորի և փաստաբանների հարցերին։
ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Էնգին Դինչը Դինքի սպանության գործով պաշտպանական խոսքով է հանդես եկել

Դինքի սպանության գործով դատավարությունը սկսել է։ Գործով կասկածյալներից Էնգին Դինչը, ով շարունակում է պաշտոնավարել Ոստիկանության գլխավոր շտաբի հետախուզության բաժնի պետի պաշտոնում, առաջին անգամ է ներկա դատական նիստի դահլիճում։
ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Դինքի սպանության գործի դատական նիստերը շարունակվում են

Հրանտ Դիքի սպանության գործով հանրային պաշտոնյաների դատավարությունը շարունակվում է այսօր՝ հոկտեմբերի 10-ին։ Դատական նիստերը չորս օր են տևելու։ Պաշտպանական խոսքով հանդես են գալու Հետախուզության գործող բաժնի պետ Էնգին Դինչը, Ստամբուլի ոստիկանության բաժնի նախկին պետ Ահմեդ Իլհան Գյուլերը և Տրապիզոնի հետախուզության բաժնի պետ Ֆարուք Սարըն։
Էրջան Դեմիրը ժանդարմերիային է մատնացույց անում

Այսօր Ստամբուլի 14-րդ ծանր հանցագործություների գործով դատարանում Հրանտ Դինքի սպանության գործով դատական նիստն է ընթանում։ Նիստի ժամանակ Տրապիզոնի Ոստիկանության հետախուզության բաժնի աշխատակից Էրջան Դեմիրը հանդես է եկել ինքնապաշտպանական խոսքով, որի ընթացքում ժանդարմերիային է մատնացույց արել։
ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Էրջան Դեմիր․ «Լիազորությունը Դինչինն է»

Հունիսի 23-ին Ստամբուլի 14-րդ ծանր հանցագործությունների գործով դատարանում շարունակվել է Հրանտ ինքի սպանության գործում մեղադրվող պաշտոնյաների քննությունը։ Պաշտպանական խոսքով է հանդես եկել Տրապիզոնի հետախուզության բաժնի տնօրեն Էրջան Դեմիրը։
ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Զենիթ․ «Զեկույցում գրեցի՝ սպանվելու է, փոխեցին»

Հրանտ Դինքի սպանության առնչությամբ դատավարության երկրորդ օրը՝ հունիսի 21-ին, սպանության ժամանակ Տրապիզոնի հետախուզության աշխատակից Մուհիթին Զենիթի հարցաքննությունը շարունակվեց։ Զենիթ․ «Ես՝ որպես աշխատակից, գրել եմ՝ սպանվելու է։ Երբ զեկույցը բաժնի վարիչին է ուղարկվել, Էնգին Դինչը և Օզքան Մումջուն ձևափոխել են այն»։
ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Զենիթ․ «Պետությանը սպանության մասին 10 ամիս առաջ տեղեկացրել եմ»

Այս պահին Դինքի սպանության գործով պաշտոնյաների քննության երրորդ լսումներն են ընթանում։ Այսօրվա լսումները ժամանակին Հետախուզության Տրապիզոնի տարածքային բաժնի աշխատակից Մուհիթին Զենիթի պաշտպանական խոսքով են սկսել։