Հրանտ Դիքի սպանության գործով հանրային պաշտոնյաների դատավարությունը շարունակվում է այսօր՝ հոկտեմբերի 10-ին։ Դատական նիստերը չորս օր են տևելու։ Պաշտպանական խոսքով հանդես են գալու Հետախուզության գործող բաժնի պետ Էնգին Դինչը, Ստամբուլի ոստիկանության բաժնի նախկին պետ Ահմեդ Իլհան Գյուլերը և Տրապիզոնի հետախուզության բաժնի պետ Ֆարուք Սարըն։
Հրանտ Դինքի
սպանության դատական գործում 35 կասկածյալ
կա։ Այսօր Ստամբուլի 14-րդ ծանր
հանցագործությունների դատարանում
շարունակվում է դատական նիստը, որի
ընթացքում պաշտպանական ելույթ են ունանելու
Էնգին Դինչը, Ահմեդ Իլհան Գյուլերը և
Ֆարուք Սարըն։ Այս երեք կասկածյալներն
էլ Հրանտ Դինքի սպանության ժամանակ կարևոր
պաշտոններ են զբաղեցրել ոստիկանական
ուժերում։ Սպանության ժամանակ Տրապիզոնի
ոստիկանության հետախուզության բաժնի
պետ Էնգին Դինչը շարունակում է պաշտոնավարել
ոստիկանական համակարգում՝ որպես
Ոստիկանության կենտրոնական հետախուզական
բաժնի պետ։ Հրանտ Դինքի սպանության գործով
շարունակվող հետաքննության և դատական
գործի շրջանակներում ներառված մի շարք
փաստաթղթերում կարող ենք տեսնել նրա
ստորագրությունը։
Ահմեդ Իլհանը
Դինքի սպանության ժամանակաշրջանում
պաշտոնավարել է որպես Ստամբուլի
հետախուզության պետ։ Այս պաշտոնը ստանձնել
էր 2003 թվականին։
Հրանտ Դինքի սպանության ծրագրի մասին ամենակարևոր հետախուզական զեկույցներից մեկը 2006թ․ փետրվարի 17-ի զեկույցն է։ Այս զեկույցում նշվում է, որ Յասին Հայալը հայերի հանդեպ ատելություն է տածում և ամեն գնով սպանելու է Հրանտ Դինքին։ Զեկույցը Ստամբուլի հետախուզական բաժանմունք է ուղարկվել Տրապիզոնի հետախուզական բաժանմունքից և Ահմեդ Իլհան Գյուլերի ստորագրությունն է կրում։