Հրանտ Դինքի սպանության գործով դատավարության 11-րդ նիստից առաջ «Հրանտի ընկերներ»-ը դատարանի առջև էին՝ արդարության պահանջով։
Հրանտ Դինքի սպանության գործի առնչությամբ վերսկսած դատական գործը շարունակվում է։ Դատական նիստը կկայանա այսօր՝ փետրվարի 6-ին, Ստամբուլի 14-րդ ծանր հանցագորությունների դատարանում։
Դատարանի առջև հավաքված «Հրանտի ընկերներ»-ի անունից հայտարարությամբ հանդես եկավ Բյուլենթ Այդընը․ «Սպանությունից 10 տարի է անցել։ 10 տարի է արդարության ենք սպասում»։
Այսօր ժամանակին Հետախուզության «C» գրասենյակի տնօրեն Ալի Ֆուաթ Յըլմազերի լսումներն են ընթանալու։ «Յըլմազերը, ինչպես և մյուս կասկածյալները, մյուսներին է մեղադրում։ Սակայն չի հայտնում՝ Հրանտին պաշտպանելու համար Հետախուզության վարչությունն ինչու՞ ոչինչ չի ձեռնարկել»,- ասաց Այդընը։
Դատական նիստը շարունակվելու է չորս օր։ Ալի Ֆուաթ Յըլմազերից հետո դատարանը գործի առնչությամբ վկաներին է լսելու։