ՀՐԱՆՏԻ ԸՆԿԵՐՆԵՐ

ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Հրանտ Դինքի սպանության պես Թահիր Էլչիի սպանությունն էլ են ցանկանում քողարկել

Նախքան Հրանտ Դինքի սպանության գործով դատական նիստը սկսելը «Հրանտի ընկերները» Չաղլայան դատարանի առջև էին՝ արդարության պահանջով։ Նրանք այս անգամ արդարություն էին պահանջում Հրանտ Դինքի և Թահիր Էլչիի համար։
Հրանտի ընկերներ․ «Բոլորը միասին են իրականացրել այս սպանությունը»

Հրանտ Դինքի սպանության գործով պետական պաշտոնյաների դատավարությունը շարունակվում է այսօր՝ օգոստոսի 8-ին, Ստամբուլի 14-րդ ծանր հանցագործությունների դատարանում։ Դատական նիստից առաջ Հրանտի ընկերները հավաքվել էին դատարանի շենքի դիմաց՝ հանուն արդարության։