Հրանտ Դինքի սպանության գործով պետական պաշտոնյաների դատավարությունը շարունակվում է այսօր՝ օգոստոսի 8-ին, Ստամբուլի 14-րդ ծանր հանցագործությունների դատարանում։ Դատական նիստից առաջ Հրանտի ընկերները հավաքվել էին դատարանի շենքի դիմաց՝ հանուն արդարության։
Ինչպես ամեն դատական նիստից առաջ, այս անգամ էլ Հրանտի ընկերները դատարանի առջև էին։
Հրանտի ընկերնեից Բյուլենթ Այդընը ընթերցել է հայտարարությունը, որում հիշատակվում է, որ Հրանտ Դինքի սպանության ժամանակ մոտակայքում գտնվող ժանդարմերայի ներկայացուցիչները բացահայտվել են։ «Տարիներ շարունակ այս ամենի մասին խոսում ենք, սակայն չենք կարողանում ապացուցել։ Այժմ սրանցից որոշները կալանավորվել են։ Սա նշանակում է, որ սպանությանը ներգրավվելուց հետո ինը տարի շարունակել են զբաղեցնել իրենց պաշտոնները»,- ելույթի ընթացքում նշել է Բյուլենթ Այդընը։
Հայատարարության մեջ նշվում է, որ փորձ է կատարվում Դինքի սպանությունն ամբողջությամբ բարդել գյուլենական համայնքի վրա․ «Ակնհայտ է, որ ֆեթուլահական որոշ հատվածներ նույնպես ներգրավված են սպանության մեջ։ Սակայն նաև ակնհայտ է, որ մեր օրերում միավորված ուժերը չեն կարող խուսափել իրենց ներգրավվածության հանգամանքից՝ ամենը բարդելով ֆեթուլահականների վրա»։
Ստորև Հրանտի ընկերների հայտարարությունը՝ հատվածաբար․
«Տեսուչները, դատախազները, դատավորները, ովքեր իբր պետք է սպանությունը հետաքննեն, մարդասպանների ցանցը բացահայտեն, ցայսօր մեզանից ավելի փաստ և ապացույց չեն գտել՝ չնայած որ ունեն պետական բոլոր լծակները իրականացնելու դա։ Ոչ թե չեն կարողացել գտնել, այլ չեն գտել։ Իսկ այժմ հանկարծ սսկսեցին փաստերը գտնել։
Հյատնի է դարձել, որ Հրանտի սպանության ժամանակ մարդասպանին պաշտպանող, դեպքի վայրից նրա անվտանգ հեռացումն ապահովող ժանդարմերիայի ներկայացուցիչներ են եղել։ Տարիներ շարունակ ասել ենք սա, սակայն չենք կարողացել ապացուցել։ Այժմ սրանց մի մասը ձերբակալվել է։
Այսինքն, այս մարդասպանության մեջ ներգրավվելուց հետո ինը տարի շարունակ շարունակել են պաշտոնավարել։
Հանկարծ նորից գործի են անցել՝ կառչելով սպանությունից առաջ ամենակասկածելի անուններից մեկի՝ Տրապիզոնի շրջանային ժանդարմերիայի հրամանատար, գնդապետ Ալի Օզի փեշից։
Ակնհայտ է, որ ֆեթուլահականների որոշ մասը սպանության մեջ ներգրավված է։ Մենք ուրախ ենք տեսնել, որ մեղավորները մեկ առ մեկ կանգնում են դատարանի առաջ։ Սակայն այս գործընթացին հետևում ենք գործի բուն էության մասին մեր գիտելիքների ստվերում։ Բոլորը միասին են իրականացրել այս սպանությունը»։