ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾ

ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Դինքի գործով 8 ձերբակալված

Հրանտ Դինքի սպանության գործի հետաքննության շրջանակներում ութ հոգու ձերբակալման որոշում է կայացվել։ Ձերբակալվածների թվում նաև ժանդարմերիայի աշխատակիցներ կան։ Դատախազ Քյոքչուն պնդել է, որ ձերբակալվածները Օգյուն Սամասթի ինքնության տվյալները նրա ձերբակալությունից երկու ժամ առաջ են իմացել։
ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Աքյուրեք. ‹‹Ջերրահն է պահանջել, որ փաստաթուղթը ոչնչացնեմ››

Հրանտ Դինքի սպանության գործով ընթացող դատական նիստի ընթացքում Ոստիկանության հետախուզության բաժնի նախկին պետ Ռամազան Աքյուրեքը նշել է, որ սպանությունից հետո Ստամբուլի ոստիկանության նախկին պետ Ջելալեթթին Ջերրահը զանգահարել է իրեն և պահանջել փաստաթուղթ ոչնչացնել: Ջերրահը հերքել է այս պնդումները:
ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Դինքի գործով դատավարություն․ երկու ոստիկան ազատ են արձակվել

Հրանտ Դինքի սպանության գործով դատավարության՝ երեկ կայացած նիստի ընթացքում որոշում է կայացվել ազատ արձակել կալանքի տակ գտնվող ամբաստանյալներ Մուհիթթին Զենիթին և Օզքան Մումջուին։ Դատավարության հաջորդ նիստը մայիսի 24-26-ին է տեղի ունենալու։
ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Չնայած սպառնալիքներին՝ անվտանգության միջոցառումներ չեն ձեռնարկվել

Հայտնի է դարձել, որ Ստամբուլի ոստիկանական վարչությունը, չնայած 2004թ․ սպառնալիքների և անվտանգության միջոցառումների մասին գրություններին, Հրանտ Դինքի տան և «Ակօս» շաբաթաթերթի մոտ անվտանգության միջոցառումներ չի իրականացրել։
ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Դինքի գործով դատավարությունն այսօր

Հրանտ Դինքի սպանության առնչությամբ համակցված երկու դատական գործերի առաջին լսումն այսօր է։ Ապրիլի 19-21-ի ընթացքում կայանալիք լսումների ընթացքում առաջին անգամ 34 կասկածյալ՝ 8-ը ձերբակալված, միասին կանգնելու են դատարանի առաջ։
ԱՌՕՐԵԱՅ Դատարանը մերժել է Դինքի սպանության գործերը կցելու պահանջը

Ստամբուլի ծանր հանցագործությունների գործով 5-րդ դատարանը մերժել է «Դինքի սպանության մեջ պատկան մարմինների պարտականություններում թերացումների» գործը կցել սպանության հիմնական գործին։ Գործն ուղարկվել է ծանր հանցագործությունների գործերով 14-րդ դատարան։