Հայտնի է դարձել, որ Ստամբուլի ոստիկանական վարչությունը, չնայած 2004թ․ սպառնալիքների և անվտանգության միջոցառումների մասին գրություններին, Հրանտ Դինքի տան և «Ակօս» շաբաթաթերթի մոտ անվտանգության միջոցառումներ չի իրականացրել։
Դինքի սանության գործի
լսումները դեռ շարունակվում են։ 34 հոգի
է կանգնել դատարանի առջև,
որոնցից 8-ը ձերբակալված
են։
Դատարանը, Ստմբուլի
ոստիկանության վարչությանը գրություն
ուղարկելով, 2004թ․ «Ակօս» շաբաթաթերթի և
Հրանտ Դինքի տան մոտ իրականացված
անվտանգության միջոցառումների մասին
տեղեկություն էր պահանջել։
Դատարանին տված պատասխանի
մեջ Ստամբուլի ոստիկանական
վարչությունը տեղեկացրել է, որ 2004թ․
Դինքի տան և «Ակօս» շաբաթաթերթի մոտ
անվտանգության միջոցառումներ չեն
իրականացվել։ Ստամբուլի ոստիկանական վարչությունը գրության մեջ նաև տեղեկացրել
է, որ արշիվում 2004թ․ անվտանգության
միջոցառումների հետ կապված որևէ նյութ
չկա։