Հրանտ Դինքի սպանության գործով ընթացող դատական նիստի ընթացքում Ոստիկանության հետախուզության բաժնի նախկին պետ Ռամազան Աքյուրեքը նշել է, որ սպանությունից հետո Ստամբուլի ոստիկանության նախկին պետ Ջելալեթթին Ջերրահը զանգահարել է իրեն և պահանջել փաստաթուղթ ոչնչացնել: Ջերրահը հերքել է այս պնդումները:
Ստամբուլի 14-րդ ծանր հացագործությունների գործով դատարանում ընթացող Հրանտ Դինքի սպանության գործի դատական նիստում խոսքով է հանդես եկել Ոստիկանության հետախուզության բաժնի նախկին պետ, ձերբակալված կասկածյալ Ռամազան Աքյուրեքը: Աքյուրեքը կարևր հայտարարություններ է արել Ջելալեթթին Ջերրահի մասին:
‹‹Պահանջել է ոչնչացնել Ստամբուլ ուղարկված փաստաթուղթը››
‹‹Սպաությունից հետո Էրհան Թունջելը վկայություն է տվել, որից հետո ժամանակի Ներքին գործերի նախարարը ինձ ստիպել է Ստամբուլ գնալ: Մինչև Ստամբուլ գնալս Ստամբուլի հետախուզության բաժնի հետախոսահամարից ինձ Ջելալլեթթին Ջերրահը զանգահարեց և պահանջեց ոչնչացնել 2006թ. փետրվարի 17-ին Ստամբուլ ուղարկված փաստաթուղթը, որում նշված էր, որ Հրանտ Դինքի դեմ գործողություն է իրականացվելու, որը հնչեղություն է ունենալու: Հաջորդ օրը Ստամբուլ գնացի: Ջերրահի մոտ էին նաև Ահմեդ Իլհան Գյուլերը, Այդըն Թյուրքելին և Սելիմ Քութքանը: Նրա երեսին ասացի, որ նման բան չեմ կարող անել››,- նշել է Աքյուրեքը:
‹‹Կարող է հոգեկան խանգարում է ստացել››
Ահմեդ Իլհան Գյուլերը նշել է, որ նման խոսակցությանն ականատես չի եղել: Ջելալեթթին Ջերրահը նշել է. ‹‹45 տարվա մասնագիտական գործունեությանս ընթացքում առաջին անգամ եմ նման մեղադրանքի առաջ կանգնում: Նման բան չեմ պահանջել: Նման փաստաթղթի ոչնչացումն ինձ ձեռնտու չէ, ավելի շատ Աքյուրեքին և Տրապիզոնին է ձեռնտում: Անհնար է՝ նման բան ասեմ: Ինձ ենթակա մեկը չէ: Բաժնի պետ էր, և շատ հաճախ Ներքին գործերի նախարարը, անգամ վարչապետը նրան կանչում էին և տեղեկություններ ստանում: Աքյուրեքը երկար ժամանակ է բանտարկված է: Կարող է հոգեկան խանգարում է ստացել: Նրա դեմ բողոք եմ ներկայացնում››:
Ջերրահը պահանջել է Աքյուրեքին դատաբժշկական փորձաքննության ենթարկել:
Դատական նիստը շարունակվելու է նոյեմբերի 10-ին, որի ընթացքում պաշտպանական խոսքով հանդես է գալու հետախուզության բաժնի նախկին պետ Սաբրի Ուզունը:
.