ՋԵԼԱԼԵԹԻՆ ՋԵՐԱՀ

ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Աքյուրեք. ‹‹Ջերրահն է պահանջել, որ փաստաթուղթը ոչնչացնեմ››

Հրանտ Դինքի սպանության գործով ընթացող դատական նիստի ընթացքում Ոստիկանության հետախուզության բաժնի նախկին պետ Ռամազան Աքյուրեքը նշել է, որ սպանությունից հետո Ստամբուլի ոստիկանության նախկին պետ Ջելալեթթին Ջերրահը զանգահարել է իրեն և պահանջել փաստաթուղթ ոչնչացնել: Ջերրահը հերքել է այս պնդումները:
ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Պետական պաշտոնյաները կանգնելու են դատարանի առջև

Այսօր Ստամբուլի 14-րդ ծանր հանցագործությունների գործով դատարանում Դիքի սպանության գործով դատավարությունն է ընթանում։ Ստամբուլի Ոստիկանության նախկին պետ, այժմ նահանգապետ Ջելելեթին Ջերահը և Ստամբուլի հետախուզության բաժնի նախկին պետ Ահմեդ Իլհան Գյուլերը պահանջել են դադարեցնել վարույթը, քանի որ հետաքննության արտոնություն չկա։ Դատարանը մերժել է նրանց պահանջը։