Դինքի սպանության գործով դատավարության երրորդ օրը մայիսի 26-ին էր: Դատավարությունը հետաձգվել է: Այն տեղի է ունենալու հունիսի 20-ին:
Մայիսի 26-ին Ստամբուլի 14-րդ ծանր հանցագործությունների գործով դատարանում ընթացող դատավարության ընթացքում մեղադրյալները հանդես են եկեն պաշտպանական խոսքով:
Կալանքի տակ գտնվող կասկածյալներ Ալի Ֆուաթ Յըլմազերը, Ռամազան Աքյուրեքը, Էրջան Դեմիրը դատարանում էին, այլ հարցերով ձերբակալված Թամեր Բյուլենթ Դեմիրելը, Օսման Գյուլբելը, Ալի Փոյրազը, Համդի Էգեբաթանը բանտախցերից դատական նիստին միացել էին տեսակապի միջոցով: Յասին Հայալը և Օգյուն Սամասթը նույնպես տեսակապի միջոցով էին միացել դատական նիստին:
Հրանտ Դինքի սպանության գործով մեղադրյալ Թուրքիայի ոստիկանության հետախուզության բաժնի պետ Էնգին Դինչը դատական նիստին չի մասնակցել: ԺԺԿ (Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցության) հայազգի պատգամավոր Կարո Փայլանը ներկա է գտնվել և հետևել է դատական նիստը:
Դինքի սպանության գործով դատական նիստի ընթացքում պաշտպանական խոսքով է հանդես եկել սպանության ժամանակ Տրապիզոնի ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցնող Ռեշադ Ալթայը: Դինք ընտանիքի փաստաբաններից Հաքան Բաքըրջըօղլուի հարցերին պատասխանող Ռ. Ալթայը նշել է, որ պաշտոնը ստանձնելուց հետո ոչ ոք իրեն չի տեղեկացրել Դինքի սպանության պլանավորման մասին:
Դատարանը մերժել է վարույթի կասեցման շուրջ դիմումները և դատական նիստը հետաձել է մինչև հունիսի 20-21 և 23-ը: