Հրանտ Դինքի սպանության գործով դատավարության՝ երեկ կայացած նիստի ընթացքում որոշում է կայացվել ազատ արձակել կալանքի տակ գտնվող ամբաստանյալներ Մուհիթթին Զենիթին և Օզքան Մումջուին։ Դատավարության հաջորդ նիստը մայիսի 24-26-ին է տեղի ունենալու։
Հրանտ Դինքի սպանության
ժամանակ (2007) Ստամբուլի ոստիկանապետի
պաշտոնը զբաղեցնող Ջելալեթթին Ջերրահը,
Ոստիկանական հետախուզության բաժնի պետ
Ռամազան Աքյուրեքը, Ստամբուլի հոտախուզության
մասնաճյուղի նախկին պետ Ահմեդ Իլհան
Գյուլերը, Տրապիզոնի հետախուզության
մասնաճյուղի նախկին պետ Ֆարուք Սարըն,
Հետախուզության բաժնի նախկին պետ Սաբրի
Ուզունը, Տրապիզոնի նահանգային ոստիկանության
նախկին պետ Ռեշեթ Ալթայը, Մուհիթթին
Զենիթը, Օզքան Մումջուն, Էրհան Թունջելը,
Օսման Հայալը և Յասին Հայալը ներկա էին
երեկվա նիստին։
Նահանգից դուրս գտնվող չորս ամբաստանյալ նիստին հեռվից են մասնակցել։ Դինքի սպանությունն իրականացնող Օգյուն Սամասթը ներկա չի գտնվել նիստին։
Կալանքի տակ գտնվող ամբաստանյալներ Օզքան Մումջուն՝ Տրապիզոնի հետախուզության վարչության հանձնակատար, և Մուհիթթին Զենիթը՝ Տրապիզոնի հետախուզության աշխատակից, խոսել են նիստի ժամանակ։
Զենիթ․ «Պետությունը, քաջատեղյակ լինելով, մարդու մահվան վրա աչք է փակել»։
«Դինքի սպանությունը մյուս սպանություններից տարբերվում է նրանով, որ Դինքի սպանվելու մասին տեղեկությունը սպանությունից 11 ամիս առաջ է պետական գրանցումներում հայտնվել»,- նշել է Մուհիթթին Զենիթը՝ ավելացնելով, որ իրականացվելիք սպանության մասին տեղեկությունը փոխանցել էր համապատասխան մարմիններին։
Մուհիթթին Զենիթը նշել է, որ մինչդեռ բոլորի ուշադրությունը սևեռվել է իր և Էրհան Թունջելի հեռախոսազրույցի վրա, իրական մեղավորներն անհետացել են։ «Պետությունը, քաջատեղյակ լինելով, մարդու մահվան վրա աչք է փակել։ Իմ խիղճը հանգիստ է։ Արել եմ այն ամենը, ինչ պետք էր, որ անեի»,- ավելացրել է Զենիթը։
Օզքան Մումջուն իր ելույթում նշել է, որ Դինքի սպանության մասին հաշվետվությունը Ստամբուլ է ուղարկել․ «Ե՛ս չեմ սպառնալիքի մթնոլորտ ստեղծել, 301 հոդվածով դատել»։
Դինքի ընտանիքը չի մասնակցում նիստին
Դատաքննության ընթացքում իրենց նկատմամբ ցուցաբերված վերաբերմունքին իրենց բողոքը ցույց տալու համար Դինքի ընտանիքն ավելի վաղ հրաժարվել էր մասնակցել դատական նիստերին։ Դինքի ընտանիքը վերսկսած նիստերին նույնսպես չի մանսկացում։