«Պատերազմը չի ավարտվել, այն դեռ շարունակվում է»

Թեւան Պողոսյանը 2012-ից ՀՀ ԱԺ պատգամավոր է, 1997-1999թթ․ Վաշինգտոնում Ղարաբաղի ներկայացուցիչն է եղել։ Թեւան Պողոսյանը Ղարաբաղում տեղի ունեցող զարգացումների մասին իր գնահատականներն է ներկայացրել «Ակօս»-ին։

Ադրբեջանն ինչու՞ է հիմա այսքան ծանր զենքով և սարքավորումներով հարձակվում։

Ադրբեջանի այցը ԱՄՆ փայլուն չանցավ․ ուզացի պես չընդունվեց, ուզած մարդկանց հետ չկարողացավ հանդիպել։ Երկրի ներսում էլ ամեն ինչ բացասական է ընթանում։ Բացի այդ, ապրիլ ամիսն էլ հատուկ նշանակություն ունի։ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացվումը և բնական գազի մոնոպոլիայի ավարտն ավելի արագացրեցին այս գործընթացը։

Բացի այդ, շատ ավելի կարևոր մի թեմա կա։ Որոշ մասնագետներ կարծիք էին հայտնել, որ այն բանից հետո, ինչ Ռուսաստանը ներգրավվել է Սիրիայի քաղաքականության մեջ, միջազգային հանրության ուշադրությունը շեղվել է Կովկասից, և որ Ռուսաստանը կորցնում է Կովկասում ունեցած իր կարևոր դերը։ Այս մեկնաբանությունները, անշուշտ, որոշ առումով ճիշտ են։ Այժմ Միջին Արևելքը խառնվում է, Թուրքիայի հեղինակությունն ընկնում է, բոլորը գիտեն, որ Միջին Արևելքում տիրող այս իրավիճակի պատճառը Թուրքիան է։

Կարծում եմ՝ Թուրքիան, որ ներքին և արտաքին քաղաքականության անհաջողությունների պատճառով Ալիևին «եղբայր» է անվանում, համոզել է նրան ռուսական հնարքին հակառակ գործել, այն է՝ «ուշադրությունը շեղել դեպի Կովկաս»։ Կովկասներում դերեր փախցնելու ջանքեր կան, իհարկե։ Հարավային Կովկասում, գոնե, Թուրքիան որպես խաղի մասնակից չի ընկալվում, Թուրքիան էլ փորձում է այս իրավիճակը փոխել։ Քերրիի և Լավրովի հայտարարությունները նպաստում են դրան։ Թուրքիան տարբեր ձևերով «Ադրբեջանի կողքին ենք» հայտարարություններն է անում, որից հետո համատեղ հայտարարություն է արվում՝ «ոչ ոք չխառնվի»։

Ղարաբաղում Ադրբեջանի քայլերը որպես ծրագի՞ր եք դիտում։ Հրամանների շղթա կա՞ արդյոք։

Սա մի համակարգ է․․․ Առաջին օրվանից սկսած Ալիևը Ղարաբաղը հետ վերցնելու ծրագրերն է մշակում՝ մի կողմ դնելով ներքին և արտաքին քաղաքականությունը։ Կարծես դա նրա մանկության երազանքն է․․․ Եվ անմիջապես ոգևորվում է, երբ մեկը գալիս և ասում է՝ «հիմա շատ հարմար պահ է»։ ԱՄՆ-ում լավ չդիմավորեցին նրան՝ չյանած որ քաղաքական ժեստ էր արել մինչև այցը՝ ազատ արձակելով որոշ քաղաքական բանտարկյալների։ Սակայն դա ոչինչ չի փոխել։ Ամեն տեղ նույն պատասխանն է ստանում՝ «խաղաղ ճանապարհով կարգավորում»։ Իսկ Ադրբեջանը բանակցությունների սեղանի շուրջ շատ թույլ է։

ԱՄՆ-ն չմասնակցեց Սերժ Սարգսյանի և Մինսկի խմբի՝ նախապես նախատեսված հանդիխումներին։ Բարեկամ երկրներն էլ փոխանակ ասեին «Խելքդ գլուխդ հավաքիր, զինադադար է, միջազգային հանրության ուշադրությունն այստեղ է, խենթություն մի արա», կրակի վրա յուղ լցրեցին և տեսանք, թե ինչ կատարվեց։

Հայաստանն ի՞նչ է անելու։ Ի՞նչ պետք է անի։

Դժվար իրավիճակ է, քանի որ մենք պետք է ցույց տանք, որ այս արկածը ոչ մի կապ չունի իրականության հետ։ Ադրբեջանն իրեն հաղթանակած է համարելու, եթե կարողանա անգամ 1մ2 հող պոկել։ Աշխատելու ենք թույլ չտալ դա։ Մեզ համար ամենակարևորը Ղարաբաղի բնակչությանը պաշտպանելն է։ Պետք է շարունակենք միջազգային հանրությանը ճիշտ իրավիճակը ներկայացնելու շուրջ աշխատանքները։ Պետք է ընդգծել, որ սա ոչ թե տարածքի, այլ ինքնորոշման խնդիր է։

Պետք է դասեր քաղենք, պետք է ճիշտ գնահատենք իրավիճակը։ Եթե Ալիևը ընտրել է ոչ թե խաղաղ քաղաքականության, այլ սպառնալիքների ուղին, պետք է նաև հաշվի առնել, որ սրանից հետո բանակցությունների սեղան չի վերադառնալու և չի սատարելու Մինսկի խմբին։ Պետք է պատրաստ լինենք։ Կարծում եմ Ադրբեջանի արածը միջազգային հանրության՝ ղարաբաղյան հարցը հասկանալու տեսանկյունից օգտակար եղավ։ Մենք արդեն մի տարի է փորձում ենք ներկայացնել այն, որ Ադրբեջանը խախտում է զինադադարը, սպառնալիքներ է տեղում։ Այժմ շատ լավ հասկացվեց, թե Ադրբեջանն ինչեր կարող է անել։ Միջազգային դիտորդները պետք է գան Լեռնային Ղարաբաղ, հեռվից դիտարկումներ անելն այնքան էլ ճիշտ չէ։


Ապրիլի 5-ին զինադադար է հայտարարվել, իսկ ապրլի 3-ին Ադրբեջանը միակողմանի զինադադար էր հայտարարել, սակայն 30 րոպե անց նորից հարձակման էր անցել։ Պետք է պատրա՞ստ լինենք պատերազմի։

Այս անգամ տեսանք, որ անվտանգ գոտի չէ։ Տանկերով սահման գալով՝ խաղաղ բնակչությանը սպանելու փորձեր են արվել, և ցավոք փորձերի որոշ մասը հաջողվել է։ Մեկ անգամ ևս հասկացանք, որ մեր անվտանգությունը պաշտպանողը միայն Լեռնային Ղարաբաղի բանակն է։ Պետք է ընդունենք սա․ 1994թ․ պատերազմը չի ավարտվել, այն դեռ շարունակվում է։ 20 տարի շարունակ հազար անգամ ականատես ենք եղել սրան։ Միշտ հարձակումներ են եղել, ապրիլի 24-ին մոտ տարեթվերը կրոնական տոների են վերածվել։ Ամեն պահի պատերազմանակն իրավիճակում ենք, պետք է այս հոգեբանությամբ ապրենք, եթե նույնիս սա շատ դժվար է։