ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ

ԱՌՕՐԵԱՅ Ղարաբաղում պատերազմի օրենքները խախտվում են

Ապրիլի 2-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում սկսած հակամարտության պատճառով երկու կողմն էլ մեծ թվով կորուստներ է ունեցել։ Սպանված զինվորների փոխանակման ընթացքում հայտնի է դարձել, որ հայ զինծառայողների մարմինները/զինվորները խոշտանգման են ենթարկվել։ Մի քանի զինվորի գլխատման հանգամանքը հասարակության շրջանում ԻՊ-ի շուրջ քննարկումների առիթ է դարձել։