ՓՔՔ-ի անդամները (Քրդական աշխատավորական կուսակցություն) պայթուցիկով լի մեքենայով հարձակվել են Դիարբեքիրի Հանի գավառի ժանդարմերիայի վրա։ Հարձակման հետևանքով 2 զինվոր մահացել է, 47 հոգի՝ վիրավորվել։ Վիրավորներից 39-ը զինվորական են։ Պայթյունի լուսաբանման արգելք է սահմանվել։
Դիարբեքիրի Հանի գավառի
ժանդարմերիայի դեմ
պայթուցիկով լի մեքենայով հարձակում է
կազմակերպվել։ Հարձակման հետևանքով 2
զինվոր մահացել է, 39-ը՝
վիրավորվել։
Ուժգին պայթյունի
հետևանքով Գավառային
ժանդարմերիայի շինությունը,
ինչպես նաև մի շարք հարակից շինություններ
վնասվել են։։
Դիարբեքիրից Հանի գավառ
են տեղափոխվել մեծ թվով շտապօգնության
բրիգադներ, որոնողական և փրկարար խմբեր։
Վիրավորների թվում են
նաև ժանդարմերիայի
աշխատակիցների ամուսինները/կանայք և
երեխաները, որոնք պայթյունի
պահին ժանդարմերիայի
շենքում են գտնվել։
Պայթյունի հետևոնքով
ժանդարմերիայի շինության զգալի մասը
քանդվել է, շրջակայքի շինություները՝
վնասվել։
Պայթյունից հետո գավառում
էլեկտրականությունը, հեռախոսակապը և
ինտերնետ կապն անջատվել է։
Զինվորական գլխավոր շտաբի հայտարարությունը
Զինվորական գլխավոր շտաբը այսօր ժամը 08։00-ին պաշտոնական կայքում դեպքի առնչությամբ հայտարարություն է տեղադրել։ Հայտարարության մեջ նշվում է, որ 2016թ․ ապրիլի 11-ին՝ ժամը 23։10-ի սահմաններում, ահաբեկչական խմբավորման անդամների կողմից Դիարբեքիրի Հանի գավառի ժանդարմերիայի մոտ պայթուցիկով բեռնված մեքենա է պայթեցվել։ Հայտարարության մեջ ասվում է, որ վիրավորները հիվանդանոցներ են տեղափոխվել։
Պայթյունից հետո դեպքի լուսաբանման արգելք է հայտարարվել։ Թուրքիայի ռադիո-հեռուստատեսություն գերագույն խորհրդը (RTÜK) արգելի մասին հայտարարությամբ է հանդես եկել։