ԺԱՆԴԱՐՄԵՐԻԱ
Ֆարուք Սարը․ «Ես տեղյակ չեմ եղել»
Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը շարունակվում է։ Դիքնի սպանության ժամանակաշրջանում Տրապիզոնի Ոստիկանության՝ հետախուզական բաժնի պետի պաշտոնը զբաղեցնող Ֆարուք Սարըն իր պաշտպանական խոսքում նշել է, որ սպանության նախագծի մասին ինքը տեղեկացված չի եղել։
Էրջան Դեմիրը ժանդարմերիային է մատնացույց անում
Այսօր Ստամբուլի 14-րդ ծանր հանցագործություների գործով դատարանում Հրանտ Դինքի սպանության գործով դատական նիստն է ընթանում։ Նիստի ժամանակ Տրապիզոնի Ոստիկանության հետախուզության բաժնի աշխատակից Էրջան Դեմիրը հանդես է եկել ինքնապաշտպանական խոսքով, որի ընթացքում ժանդարմերիային է մատնացույց արել։
Ինը տարի անց ժանդարմերիայի ներկայացուցիչ կալանավորվեց
Հրանտ Դինքի սպանության գործով հետաքննության շրջանակներում 27 հոգի է ձերբակալվել, որոնց մեջ կան նաև ժանդարմերիայի ներկայացուցիչներ։ Ստամբուլի շրջանային ժանդարմերիայի հետախուզության բաժնի աշխատակից Աբդուլլահ Դինչը կալանավորվել է։
Դինքի սպանության գործով 5 մարդ է ձերբակալվել
Հրանտ Դինքի սպանության գործով մեկ գնդապետ, երկու ենթասպա, մեկ սերժանտ, մեկ հրատարակչատան սեփականատեր են ձերբակալվել։ Ընդհանուր առմամբ ձերբակալվել է 5 հոգի։
Պայթյուն Դիարբեքիրում
ՓՔՔ-ի անդամները (Քրդական աշխատավորական կուսակցություն) պայթուցիկով լի մեքենայով հարձակվել են Դիարբեքիրի Հանի գավառի ժանդարմերիայի վրա։ Հարձակման հետևանքով 2 զինվոր մահացել է, 47 հոգի՝ վիրավորվել։ Վիրավորներից 39-ը զինվորական են։ Պայթյունի լուսաբանման արգելք է սահմանվել։