Հրանտ Դինքի սպանության գործով մեկ գնդապետ, երկու ենթասպա, մեկ սերժանտ, մեկ հրատարակչատան սեփականատեր են ձերբակալվել։ Ընդհանուր առմամբ ձերբակալվել է 5 հոգի։
Հուլիսի 15-ի զինվորական հեղաշրջման
փորձից հետո Հրանտ Դինքի սպանության
գործով քննության մեջ ուշագրավ զարգացումներ
են տեղի ունեցել։ Հուլիսի 27-ին Ստամբուլի
Ոստիկանության՝ Ահաբեկչության դեմ
պայքարի բաժինը սպանության գործով
ժանդարմերիայի աշխատակիցների նկատմամբ
հետաքննության որոշման շրջանակներում
գործողություններ են իրականացրել
Տրապիզոնում և Ստամբուլում։
Գործողությունների շրջանակներում
ժանդարմերիայի աշխատակից մեկ գնդապետ,
մեկ ենթասպա, մեկ սերժանտ և մեկ հրատարակչատան
սեփականատեր բերման են ենթարկվել
Ստամբուլից, իսկ Տրապիզոնից բերման է
ենթարկվել ժանդարմերիայի ենթասպա, ավագ
սերժանտ։ Անցած շաբաթ Անկարայից բերման
էր ենթարկվել գնդապետ Մ․Դ․-ն՝ սպանության
ժամանակ դեպքի վայրում գտնվող ժանդարմերիայի
նարկայացուցիչների հետ սերտ հեռախոսակապի
մեջ լինելու համար։