Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են իրականացվել Ստամբուլի սրտում։
Ցեղասպանության զոհերի
հիշատակի արարողությունն այս տարի Թունել
հրապարակում է տեղի ունեցալ։ Ոստիկանությունը
լայնածավալ անվտանգության միջոցառումներ
է իրականցրել, հիշատակի արարողության
բոլոր մասնակիցները ստուգվել են, ապա նոր
մուտք գործել հիշատակի արարողության
տարածք։
EGAM Եվրոպական հասարակական
հակառասիստական շարժումը, Հայ բարեգործական
ընդհանուր միությունը (AGBU), մի շարք
ակտիվիստներ, լրագրողներ, գրողներ,
ակադեմիկոսներ, իրավաբաններ մասնակցել
են Ստամբուլի կենտրոնական Թունել
հրապարակում իրականացվող ցեղասպանության
հիշատակի արարողությանը։ Խաղաղության
ծանուցումը ստորագրելու պատճառով
ձերբակալված և ապրիլի 22-ին ազատ արձակված
ակադեմիկոս Էսրա Մունգանը, Ռաքել Դինքը,
Խոսրով Դինքը, Սևակ
Բալիքչըի ծնողները՝ Անի և Կարապետ
Բալըքչըները, ԱԺԿ (Ազգերի ժողովրդավարական
կուսակցություն՝ HDP) հայազգի պատգամավոր
Կարո Պայլանը նույնպես մասնակցել են
արարողոթյանը։
Ցեղասպանության զոհերի
հիշատակի արարողության ընթացքում
ընթերցվել են 1915թ․ ապրիլի
24-ին ձերբակալված հայ մտավորականների
անունները, ցուցադրվել են նրանց նկարները։
Ցեղասպանության զոհերի
հիշատակի ապրիլի 24-ի կոմիտեի մամուլի
հաղորդագրությունը Էմել Քուրման է
ընթերցել։
Քուրման հիշեցրել է, որ
Թուրքիայում ժխտման ավանդույթը շարունակվում
է՝ չնայած Թուրքիան առաջիններից մեկն է,
որ ստորագրել է Ցեղասպանության
հանցագործությունը կանխելու և դրա համար
պատժի սահմանման միջազգային պայմանագիրը։
Նա նշել է․ «Հայոց ցեղասպանությունը
բռնության ակնթարթ չէ, որը եղել և ավարտվել
է 1915թ․ ապրիլի 24-ին։ Ցանկանում ենք, որ
անմիջապես վերջ տրվի ժխտողական
քաղաքականությանը։ Տե՛ր
ենք կանգնում հայերի և ասորիների
հիշողությանը»։
Հատվածներ մամուլի հաղորդագրությունից
«1915թ․ ապրիլի 24-ը
անդառնալի օր է, որը խոր ազդեցություն
է ունեցել 20-րդ դարի վրա։
Իթթիհաթ վե թերաքքին (Միություն և
առաջադիմություն) ապրիլի 24-ին սկսել է
հարյուր հազարավոր հայերի սպանությունը»։
«Ֆիզիկական բռնության
հետևանքով 1․5 միլիոն հայ է ոչնչացվել։
Ցեղասպանության ժխտողականությունը,
առերեսման ջանքերի կանխումը նույնչափ
սարսափելի հանցագործություններ
են, որքան ցեղասպանությունը։
Պահանջում ենք, որ պետությունն
ամիջապես ներողություն խնդրի հայերից,
որ առերեսվի ցեղասպանության փաստին։
Ազգայնականությունը, պատերազմի
քաղաքականությունը ճակատագիր չեն»։