Երեկ ԻՊ հսկղության տակ գտնվող Բաբ շրջանից նետված հրթիռների հետևանքով Քիլիսում 5 հոգի է մահացել՝ 4-ը երեխա։ Մահացածները սիրիական պատերազմից Թուրքիա անցած փախստականներ են։ Հրթիռների հետևանքով Քիլիսում զոհերի թիվը 8-ի է հասել։
Երեկ Քիլիսի Յավուզ
Սուլթան Սելիմ թաղամասի վրա ընկած
հրթիռների հետևանքով սիրիացի հովիվ Քամիլ
Ջերրուհը և չորս սիրիացի երեխա է մահացել։
Հրթիռն ընկել է Ֆաթիհ
Սուլթան Մեհմեդ ասոցիացիային պատկանող
շենքի վրա, որտեղ սիրիական պատերազմում
հայրազուրկ դարձած 30
երեխաներ ապաստան էին գտել
իրենց մայրերի հետ։ Այս շենքի վրա ընկած
հրթիռի հետևանքով 4 երեխա է մահացել։ Մեկ
այլ հրթիռի հետևանքով սիրիացի հովիվ
Քամիլ Ջերրուհն է մահացել։
ԻՊ-ի հրթիռակոծությունները
Վերջին հրթիռների հետևանքով 5 մարդ է մահացել՝ Քիլիսի հրթիռակոծությունների հետևանքով մահացածների թիվը հասցնելով 8-ի։ 2016թ․ ապրիլի 12-ին Քիլիսի հրթիռակոծության հետևանքով երկու հոգի էին մահացել։ Ապրիլի 11-ի երեկոյան Քիլիսի ուղղությամբ 5 հրթիռ էր արձակվել։ Արձակված հրթիռների հետևանքով 12 հոգի վիրավորվել էր։ Ապրիլի 7-ին ևս Իալամական պետության հսկողության տակ գտնվող տարածքներից Քիլիսի ուղղությամբ երկու հրթիռ էր հարձակվել, որից 3 հոգի վիրավորվել էր։