ԻՊ

ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Ստամբուլում Ամանորի գիշերը տեղի ունեցած զինված հարձակման հետևանքով 39 մարդ է մահացել

Ստամբուլի Օրթաքյոյ թաղամասում գտնվող «Ռեինա» զվարճանքի կենտրոնում ամանորյա զվարճանքի ընթացքում զինված հարձակում է տեղի ունեցել: Հարձակման հետևանքով 39 մարդ է մահացել, 65 հոգի վիրավոր է:
ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Թուրքիա․ «Ե՛վ գործողություններին ենք ներգրավված լինելու, և՛ բանակցության սեղանին ենք լինելու»

Առավոտյան ժամերին Իրաքի կառավարությունը հայտարարել է Մոսուլը ԻՊ-ից ազատագրելու համար լայնածավալ գործողություններ սկսելու մասին։ Սրա հետ կապված Թուրքայից արդեն հայտարարություններ են արվում․ «Ե՛վ գործողություններին ենք ներգրավված լինելու, և՛ բանակցության սեղանին ենք լինելու»,- նշել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը, իսկ փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը ասել է, որ Մոսուլի գործողությունների հետ կաված Թուրքիան նաև «Բ և Գ» պլաններ ունի։
ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Ալևիներն և եկեղեցիները ԻՊ-ի ուշադրության կենտրոնում

Ըստ հոկտեմբերի 10-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման առնչությամբ պատրաստված մեղադրական ակտի տվյալների՝ Յունուս Դուրմազի՝ պայթյունն իրականացրած մահապարտի համակարգչում հայտնաբերվել են տեղեկություններ ամբողջ Թուրքիայի տարածքում գտնվող եկեղեցիների մասին, ահաբեկիչը նաև տեղեկություններ է հավաքել ալևիներով բնակեցված տասնյակ գյուղի և մշակութային կազմակերպության մասին:
ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Ոչ մահմեդական փախստականների համար կյանքը Թուրքիայում էլ ավելի դժվար է

Թուրքիայի «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության՝ Միգրացիայի և փախստականների հարցերով հանձնաժողովը հրատարակել է զեկույց՝ «Սահմանների միջև մարդկության դրամայից մինչև մարդկության քննություն» վերնագրով։ Զեկույցն անդրադառնում է նաև Թուրքիայում ապաստան գտած ոչ մահմեդական փախստականների հարցերին․ «Թուրքիայիում դժվար է փախստական լինել․ ոչ մահմեդական փախստական լինելն էլ ավելի դժվար է»։
ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Քիլիսում ընկած հրթիռները 5 մարդու կյանք են խլել

Երեկ ԻՊ հսկղության տակ գտնվող Բաբ շրջանից նետված հրթիռների հետևանքով Քիլիսում 5 հոգի է մահացել՝ 4-ը երեխա։ Մահացածները սիրիական պատերազմից Թուրքիա անցած փախստականներ են։ Հրթիռների հետևանքով Քիլիսում զոհերի թիվը 8-ի է հասել։
ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Բրյուսելի պայթյուններն իրականացնողների ինքնությունը բացահայտվել է

Հայտնի է դարձել, որ երեկ Բրյուսելի օդանավակայանի պայթյունները Խալիդ և Բրահիմ ալ-Բաքրաուի եղբայրներն են իրականացրել։ Տեղեկացվում է, որ երկու եղբայրներն էլ քրեական գրանցում են ունեցել, սակայն մինչ այժմ ահաբեկչության հետ նրանց ունեցած կապը բացահայտված չէ։