Հայտնի է դարձել, որ երեկ Բրյուսելի օդանավակայանի պայթյունները Խալիդ և Բրահիմ ալ-Բաքրաուի եղբայրներն են իրականացրել։ Տեղեկացվում է, որ երկու եղբայրներն էլ քրեական գրանցում են ունեցել, սակայն մինչ այժմ ահաբեկչության հետ նրանց ունեցած կապը բացահայտված չէ։
«Reuters»-ը, հղում անելով
Բելգիայի «RTBF» հեռուստաալիքին, տեղեկացնում
է, որ Բրյուսելի օդանավակայանում պայթյուն
իրականացրած անձանց ինքնությունը
բացահայտվել է։ Հարձակում իրականացնողները
Խալիդ և Բրահիմ ալ-Բաքրաուի եղբայրներն
են։
Երեկ առավոտյան
Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելի
օդանավակայանում և մետրոյում տեղի ունեցած
պայթյունների հետևանքով 34 մարդ զոհվել,
230-ը վիրավորվել էին։ Վիրավորներից 17-ի
վիճակը ծանր է։ Պայթյունների
պատասխանատվությունը ստանձնել է ԻՊ-ը
(Իսլամական պետություն)։
Գերմանական
«Bild» թերթի փոխանցմամբ՝ իրենք տեղեկություններ
են ստացել, որ Բրյուսելի պայթյունների
հետ առնչություն ունեցող անձը, որի
նկատմամբ հետախուզում է հայտարարվել,
ցանկացել է գաղթել Գերմանիա։