ԹՈՒՐՔԻԱ

ԱՌՕՐԵԱՅ Հայ պատգամավորների գործունեությունը ուշադրության կենտրոնում

Նոյեմբերի 1-ի ընտրություններով Թուրքիայի մեծ ազգային ժողովի (ԹԱՄԺ) կազմի մեջ ընդգրկված հայ պատգամավորների աշխատանքին հետևելու և համայնքի սպասելիքների մասին նրանց տեղեկացնելու համար մոնիտորինգի խումբ է ստեղծվել։
ԱՌՕՐԵԱՅ Թուրքիա-Ռուսաստան հարաբերություններ․ «Այս ազգը տառապանքի սովոր է»-ից մինչև «պետք է պատրաստ լինենք վատագույնին»

Ռուսաստանը ստորագրել է Թուրքիայի դեմ ուղղված պատժամիջոցների փաթեթը, որից հետո Թուրքիայի նախագահ Էրդողանը և վարչապետ Դավութօղլուն հանդես են եկել հայտարարություններով։
ԱՌՕՐԵԱՅ Կալանավորվել են լրագրողներ Դյունդարը և Գյուլը

«Cumhuriyet» թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարը և Անկարայում թերթի ներկայացուցիչ Էրդեմ Գյուլը ձերբակալվել են Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությանը (MIT) պատկանող բեռնատար մեքենաների մասին ավելի վաղ հրատարակած նյութի և տարածած լուսանկարների պատճառով։
ԱՌՕՐԵԱՅ Սիրիայի սահմանին ինքնաթիռ է խոցվել

Սիրիա-Թուրքիա սահմանի մոտ մարտական ինքնաթիռ է ընկել։ Նշվում է, որ օդային տիրույթի կանոնների խախտման հետևանքով թուրքական մարտական ինքնաթիռները խոցել են նշված ինքնաթիռը։
ԱՌՕՐԵԱՅ Կասկածներ կան, որ Դեմիրթաշի դեմ մահափորձ է իրականացվել

ԱԺԿ (Ազգերի ժողովրդավարական կուսակցության) համանախագահ Դեմիրթաշին հատկացված զրահապատ մեքենայի վրա հայտնված հետքը տարբեր քննարկումներ է առաջ բերել։ Ոստիկանությունը նշում է, որ հետքը կարող է առաջացած լինել փամփուշտից, մինչդեռ մարզպետարանը պնդում է, որ մեքենայի վրա հայտնված հետքը հրազենից չէ։
ԹՂԹԱԾՐԱՐ «Ակոս»-ի արխիվից․ համայնքային պատգամավորի փնտրտուքներում

ԹԱՄԺ Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ-TBMM) նոր կազմում ազգությամբ հայ երեք պատգամավոր կա։ «Ակոս»-ի 1998թ․ նոյեմբերի 6-ի համարում քննարկվել էր խորհրդարանում հայ պատգամավորի կարևորությունը, և սա գլխավոր լուր էր դարձել։
ԱՌՕՐԵԱՅ Լեյլա Զանան երդումը քրդերեն է սկսել և «Թուրքիայի ազգ» բառերով ավարտել

Աղրըից Ազգերի ժողովրդավարական կուսակցության (ԱԺԿ-HDP) պատգամավոր Լեյլա Զանան երդումը սկսել է քրդերեն «արժանապատիվ և մնայուն խաղաղության հույսով» բառերով և թուրք ազգի փոխարեն Թուրքիայի ազգ է ասել ։
ԱՌՕՐԵԱՅ Բողոքական համայնքի դեմ սպառնալիքներն աճում են

Բողոքական եկեղեցիները շարունակում են մահվան սպառնալիքներ ստանալ։ Համացանցում տարածված տեսանյութը, որում առկա է նաև ԻՊ-ի (Իսլամական պետություն) դրոշը, ուղղված է եկեղեցում աշխատող հոգևորականների և համայնքի անդամների դեմ։