Սիրիայի սահմանին ինքնաթիռ է խոցվել

Սիրիա-Թուրքիա սահմանի մոտ մարտական ինքնաթիռ է ընկել։ Նշվում է, որ օդային տիրույթի կանոնների խախտման հետևանքով թուրքական մարտական ինքնաթիռները խոցել են նշված ինքնաթիռը։

Տեղեկացվում է, որ ինքնաթիռն ընկել է Հաթայի Յայլադաղը շրջանին մոտ գտնվող սիրիական Յամադի գյուղում՝ թուրքմենների վրանային բնակավայրերի վրա։

«Ռադիկալ»-ը (Radikal) հայտնում է, որ ռազմական աղբյուրները հաստատել են, որ թուրքական կողմը խոցել է սահմանային կակոնների խախտում իրականացրած ինքնաթիռը։

Մեսկվա․ սահմանային խախտում չի եղել

Նախագահական աղբյուրները նշում են, որ խոցվածը ռուսական ինքնաթիռ է, որը խախտել է օդային տիրույթի կանոնները և ուշադրություն չի դարձրել նախազգուշացումներին։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատեց, որ խոցված ինքնաթիռը Ռուսաստանին է պատկանում։ Պաշտպանության նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ ռուսական «SU 24» տեսակի ինքնաթիռը խոցվել է ցամաքից։ Ինքնաթիռը վայր է ընկել 6000 մետր բարձրությունից։ Հայտարարության մեջ շեշտվում է, որ կարող են ապացուցել, որ ինքնաթիռը չի խախտել թուրքական սահմանը։

Նախարարության հայտարարության մեջ ասվում է․ «Ռուսական ինքնաթիռը գտնվել է 6000 մետր բարձրության վրա։ Օդաչուների կարգավիճակը պարզաբանվելու է։ Ինքնաթիռը գտնվել է Սիրիայի սահմաններում, և մենք ունենք դրա ապացույցները»։ 

Շարունակել են խախտումները չնայած զգուշացումներին

Ըստ թուրքական կողմի հայտարարության՝ անհայտ պատկանելիության ինքնաթիռը, չնայած հինգ րոպեյվա ընթացքում արված տասը զգուշացման, շարունակել է սահմանային խախտումները։ 

Ըստ թուրքմենական աղբյուրների՝ հակաօդային զինատեսակներից բացված կրակի հետևանքով վայր ընկած ինքնաթիռից իջնող օդապարիկ է նկատվել։

Սիրիայի թուրքմենաբնակ տարածքներում ռուսական մարտական ինքնաթիռների գործողություններից հետո Թուրքիան զգուշացրել էր, որ եթե Թուրքիայի սահմանային անվտանգության կանոնները խախտվեն, ապա համապատասխան միջոցներ են կիրառելու։

Kategoriler

ԱՌՕՐԵԱՅ