ԹՈՒՐՔԻԱ

ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Հարձակում Ջիզրեի ոստիկանության վրա

Թուրքական Ջիզրեի ոստիկանության շենքի վրա պայթուցիկով բեռնված բեռնատարով հարձակում է իրականացվել։ Ոստիկանության շենքը գտնվում է Ջիզրե-Շըրնաք ավտոճանապարհի վրա։ Պայթյունի հետևանքով 11 ոստիկան է զոհվել, 70-ից ավել վիրավոր կա, նրանցից 4-ի վիճակը ծանր է։
ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Ֆրանսահային Թուրքիա մուտք գործելու մեկ տարվա արգելք է սահմանվել

Հուլիսի 31-ին Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանի մուտքի մոտ քաղաքացիական հագուստով ոստիկանները անձնագրի ստուգման համար կանգնեցրել են մեքենան, որում եղել է նաև Ֆրանսիայի քաղաքացի ազգությամբ հայ Ռիչարդ Դեմիրջին։ Ռիչարդ Դեմիրջին վտարվել է Թուրքիայից, քանի որ ստուգում իրականացնողներին ասել է՝ Ֆրանսիայի հայ է։ «Թուրքերեն ես խոսում, ինչպե՞ս թե թուրք չես»,- հարցրել են ոստիկանները Դեմիրջիին, ում այժմ արգելվում է մուտք գործել Թուրքիայի տարածք։
ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Հայազգի կիթառի ուսուցիչը հեռացվել է աշխատանքից՝ գյուլենականների հետ կապ ունենալու պատճառաբանությամբ

Թուրքիայում հուլիսի 15-ի զինվորական հեղաշրջման փորձից հետո աշխատանքից հեռացվել են Ստամբուլի քաղաքապետարանի՝ Մշակույթի և մասնագիտական կրթության դասընթացների մի շարք աշխատակիցներ։ Նրանց թվում է նաև հայազգի Արի Հերգելը, ով արդեն ութ տարի է դասավանդում է այդտեղ։
ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Ֆրանսահայը վտարվել է Թուրքիայից՝ թուրքերեն խոսելու համար

Ստամբուլի Աթաթուրք օդանավակայանի մուտքի մոտ քաղաքացիական հագուստով ոստիկանները անձագրի ստուգում են իրականացրել։ Ռիչարդ Դեմիրջին վտարվել է Թուրքիայից, քանի որ ստուգում իրականացնողներին ասել է՝ Ֆրանսիայի հայ է։ «Թուրքերեն ես խոսում, ինչպե՞ս թե թուրք չես»,- հարցրել են ոստիկանները Դեմիրջիին, ում այժմ արգելվում է մուտք գործել Թուրքիայի տարածք։
ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Էրդողանը հրաժարվել է իր հարուցած դատական գործերից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հրաժարվելու է իրեն վիրավորելու համար հարուցված դատական գործերից։ Էրդողանի փաստաբան Հուսեյին Այդընը նշել է, որ Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցության (ԺԺԿ-HDP) դեմ հարուցված դատական գործերից բացի մյուս բոլոր դատական գորժերից հրաժարվելու են։