Թուրքական Ջիզրեի ոստիկանության շենքի վրա պայթուցիկով բեռնված բեռնատարով հարձակում է իրականացվել։ Ոստիկանության շենքը գտնվում է Ջիզրե-Շըրնաք ավտոճանապարհի վրա։ Պայթյունի հետևանքով 11 ոստիկան է զոհվել, 70-ից ավել վիրավոր կա, նրանցից 4-ի վիճակը ծանր է։
Շըրնաքի
Ջիզրե նահանգում ոստիկանության շենքի
վրա պայթուցիկով բեռնված բեռնատարով
հարձակում է իրականացվել։ Հարձակումից
հետո Թուրքիայի Առողջապահության նախարար
Ռեջեփ Աքդաղը հայտարարություն է տարածել․
«Ըստ նախնական տվյալների՝ ութ ոստիկան
զոհվել է, 70-ից ավել վիրավոր կա։ Վիրավորներից
4-ի վիճակը ծանր է»։ Իսկ «Անադոլու»
լրատվական գործակալության փոխանցմամբ՝
զոհերի թիվը հասել է 11-ի։
İHA
լրատվական գործակալության փոխանցմամբ՝
պայթուցիկով բեռնված բեռնատարը առավոտյան
ժամը 06։40-ի սահմաններում հարվածել է
ոստիկանության շենքի մուտքի պահակակետին։
Հարձակման հետևանքով որոտացած պայթյունի
հետևանքով ոստիկանության շենքն այլևս
անօգտագործելի վիճակում է։ Ոստիկանական
ծառայությունը գավառ մուտք ու ելքերն
արգելափակել է և մեծածավալ գործողություններ
է սկսել։