ԹՈՒՐՔԻԱ

ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Ոստիկանությունը հարձակվել է սահմանադրական փոփոխությունների դեմ բողոքող ցուցարարների վրա

Թուրքիայի մեջլիսում հունվարի 9-ին քննարկվեցին սահմանադրական փոփոխությունները։ Նոր սահմանադրության նախագիծը, որով Թուրքիայի նախագահը նոր արտոնություններ է ստանում, բողոքի ալիք է առաջացրել։ Քննարկումների ընթացքում նոր սահմանադրական նախագծի շուրջ իրենց բողոքն արտահայտելու նպատակով Թուրքիայի մեջլիսի առջև հավաքված ցուցարարները ոստիկանական հարձակման են ենթարկվել։ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության որոշ պատգամավորներ վնասվածքներ են ստացել։
ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Սևան Նշանյանը երեք տարի է բանտում է

Թուրքիայում 17 տարվա ազատազրկման դատապարտված Սևան Նշանյանն արդեն երեք տարի է անազատության մեջ է։ «Շիրինջեում իրականացրած աշխատանքների դիմաց Նշանյանը սրան արժանի չէր։ Օրենսդրական մարմիններին կոչ ենք անում անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններն իրականացնել»,- նշել է Նշանյանի փաստաբաններից Գյուլչին Ավշարը։
ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Ասլը Էրդողանը, Նեջմիյե Ալփայը և Զանա Բիլիրն ազատ են արձակվել

Թուրքիայում վերջին ժամանակներում փակված պարբերականներից «Օզգյուր գյունդեմ»-ի ղեկավարների և թղթակիցների դեմ դատական գործի նիստում որոշում է կայացվել ազատ արձակել գրող Ասլը Էրդողանին, լեզվաբան Նեջմիյե Ալփային և «Օզգյուր գյունդեմ»-ի գլխավոր խմբագիր Զանա Քայային:
ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Թուրքիայում լրագրողներ են բերման ենթարկվել

Թուրքիայում «Դիքեն»-ի թղթակից Թունջա Օրեթենը, «Յոլջուլուք» պարբերականի պատասխանատու խմբագիր Էրայ Սարգընը, «Դիահաբեր»-ի թղթակիցներ Օմեր Չելիքն ու Մեթին Յոքսունը, ինչպես նաև «Բիր գյուն» օրաթերթի թղթակից Մահիր Քանաաթը բերման են ենթարկվել։ Որոշ լրագրողների տեսակցությունը փաստաբանների հետ արգելվել է հինգ օրով։
ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Թուրքիայում հինգ համաքաղաքապետեր են ձերբակալվել

Բիթլիսի՝ Հիզանի համաքաղաքապետ Իհսան Ուղուրը, Մուտքի համաքաղաքապետ Օզջան Բիրլիքը, Յոլոլանի համաքաղաքապետ Ֆելեմեզ Այդընը, Սիիրտի՝ Բայքանի համաքաղաքապետեր Սելվա Էրդողանը և Վեյսել Քարանին, ինչպես նաև Բելդեի համաքաղաքապետ Էնես Ջենգիզը ձերբակալվել են։
ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Հետախուզության ղեկավար անձնակազմը ցուցմունք է տալիս Դինքի գործով դատական նիստում

Հրանտ Դինքի սպանության գործով դատական նիստում Հետախուզության բաժնի աշխատակիցների լսումներն են ընթանում։ Թամեր Բյուլենթ Դեմիրելը և Ալի Փոյրազն ավարտել են իրենց ցուցմունքները։
ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Թուրքիայում 375 կազմակերպություն է փակվել

Նախորդ շաբաթ Թուրքիայի Ներքին գործերի նախարարության որոշմամբ երեք ամիս ժամկետով 375 հասարակական կազմակերպությունների գործունեություն էր դադարեցվել։ Այսօրվա թիվ 677 որոշմամբ այդ կազմակերպությունները փակվել են։