Թուրքիայում տիրող արտակարգ իրավիճակը հունվարի 19-ից ևս երեք ամսով երկարացվել է։
Թուրքիայում
արտակարգ իրավիճակի երկարացմանն ուղղված
վարչապետի աշխատակազմի միջնորդությունն
ընդունվել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի
Գլխավոր խորհրդի կողմից։
Հուլիսի
15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո՝
հուլիսի 21-ին, որոշում էր կայացվել երկրում
արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին։
Արտակարգ իրավիճակին կողմ էին քվեարկել
346 պարգամավոր, դեմ՝ 115-ը։
Ընդունված
եռամսյա արտակարգ իրավիճակը հոկտեմբերի
19-ին երկարացվել էր ևս երեք ամսով։
Երկարացված արտակարգ իրավիճակը, որը պետք
է ավարտվեր հունվարի 19-ին, երկարացվել է
ևս երեք մասով։ Արտակարգ իրավիճակի երրորդ
եռամսյակն ավարտվելու է ապրիլի 19-ին։
Ժողովուրդների
դեմոկրատական կուսակցության (HDP)
խոսնակ Այհան Բիլգեն երեկ Թուրքիայի
մեջլիսում իր ելույթի ընթացքում անդրադարձել
է արտակարգ իրավիճակի երկարացմանը։
Բիլգեն ասել է, որ ըստ տրամադրված
տեղեկատվության՝ արտակարգ իրավիճակի
երկարացման որոշումը մեջլիսի գլխավոր
խորհուրդը կայացրել է հունվարի 3-ին՝
մեջբերելով, որ հունվարի 3-ին Գլխավոր
խորհրդի հանդիպման իրականացման մասին
հայտարարություն չի արվել։