Նոյեմբերի 1-ի ընտրություններով Թուրքիայի մեծ ազգային ժողովի (ԹԱՄԺ) կազմի մեջ ընդգրկված հայ պատգամավորների աշխատանքին հետևելու և համայնքի սպասելիքների մասին նրանց տեղեկացնելու համար մոնիտորինգի խումբ է ստեղծվել։
Այս նախաձեռնության հեղինակ Բոյաջըգյուղի Սուրբ Երից Մանկաց եկեղեցու հիմնադրամի նախագահ Նազարեթ Օզսահակյանը նշել է, որ այս նախագիծն իրականացնելու համար ԱՄՆ-ի Կոնգրեսի մոնիտորինգի խմբերից է ոգեշնչվել։ Օզսահակյանն ասաց․ «Մոնիտորինգի խումբը ստեղծվեց այն բանից հետո, երբ երեք պատգամավորներն էլ ընդունեցին այս ծրագրին իրենց մասնակցությունը։ Կարծում եմ, որ այս խումբը պատգամավորների և հասարակության միջև երկխոսության և համակարգման տեսանկյունից շատ օգտակար է լինելու»։
Թուրքական խորհրդարանի հայ պատգամավորներ Կարո Պայլանի, Սելինա Դողանի և Մարգար Եսայանի աշխատանքները հետևելու նպատակով ստեղծված այս խմբին կարող եք անդամագրվել «hayvekwatch-subscribe@yahoogroups.com» հասցեին էլեկտրոնային նամակ ուղարկելով։
Խմբում սկզբում երդման արարողության և խորհրդարանի նախարարի ընտրության մասին է տեղեկություններ տարածվել, իսկ ԹԱՄԺ-ի աշխատանքները սկսելուց հետո, պատգամավորներին դպրոցների «առևտրային կազմակերպություն» համարվելու հացի շուրջ նախաձեռնություններով հանդես գալու պահանջներ են ներկայացվել։
Օզսահակյանը նշել է, որ պատգամավորները կարող են խմբի միջոցով հետևել և տեղեկանալ հասարակության սպասելիքներին։ Նա խմբում գրառում է արել․ «Փոքրամասնությունների հինադրամներն արդեն երեք տարի է ղեկավար խորհրդի ընտրություններ չեն կարողանում անցկացնել։ Չեղյալ հայտարարված ընտրության կանոնակարգը երեք տարի է չի թարմացվում։ Սահմանադրության համաձայն սա հանցագործություն է։ Ակնկալում ենք մեր պատգամավորների օգնությունը։ Խնդրում եմ, խարհրդարանում քայլեր ձեռնարկեք այս թեմայի շուրջ»։
Օզսահակյանը նշեց․ «Առայժմ միայն Սելինա Դողանից ենք պատասխան ստանում։ Առաջիկա օրերին մեր մյուս պատգամավորներն էլ են սկսելու խումբն ակտիվորեն օգտագործել։ Շատ կարևոր է, որ երեք պատգամավորներն էլ իրենց համաձայնությունն են տվել այս նախաձեռնությանը»։