Թուրքիա-Ռուսաստան հարաբերություններ․ «Այս ազգը տառապանքի սովոր է»-ից մինչև «պետք է պատրաստ լինենք վատագույնին»

Ռուսաստանը ստորագրել է Թուրքիայի դեմ ուղղված պատժամիջոցների փաթեթը, որից հետո Թուրքիայի նախագահ Էրդողանը և վարչապետ Դավութօղլուն հանդես են եկել հայտարարություններով։

Միացյալ ազգերի կազմակերպության «Կլիմայի փոփոխության» համաժողովին մասնակցած Թայիփ Էրդողանը Ֆրանսիայից Կատար գնալիս խոսել է լրագրողների հետ։

Էրդողանը քննադատել է Ռուսաստանի վարած քաղաքականությունը՝ նշելով, որ մյուս երկրներն էլ են ընդունում ռուսական ինքնաթիռը խոցելու հարցում Թուրքիայի իրավացիությունը։

Էրդողանը նշել է, որ երկկողմ հանդիպումներ է ունեցել ԱՄՆ-ի, Ուկրաինայի, Գերանիայի և Ֆրանսիայի նախագահների հետ։ Հանդիպումների մասին Էրդողանը հետևյալն ասաց․ «Չորս երկրներն էլ կարծում են, որ ճիշտ ենք։ «ՆԱՏՕ-ն, ինչպես միշտ, այս դեպքում էլ Թուրքիայի կողքին է։ Սրանից հետո էլ շարունակելու է Թուրքիայի կողքին լինել»,- ասացին»։ 

Պուտինի «Թուրքիան ԻՊ-ից նավթ է գնում» արտահայտությունը գնահատելով անհամոզիչ՝ Էրդողանը պատժամիջոցների հետ կապված հետևյալն ասաց․ «Թուրքիան Ռուսաստանի դեմ պատժամիջոց չի կիրառել այն ժամանակ, երբ բոլորը կիրառում էին։ Մեր ստրատեգիական գործընկերն է․ Նշել էինք, որ շարունակելու ենք ապրանքներ տրամադրել։ Իսկ այժմ տեսեք, թե նրանք ինչ են անում․ ասում են, որ մթերքները չեն վերցնելու, մեր գործարարներին են տուգանում։ Սա պետական լրջություն չէ»։

Էրդողանը բնական գազի հնարավոր ճգնաժամի հետ կապված ասաց․ «Մենք մեր ամբողջ կյանքում բնական գազ չենք ունեցել։ Հայտնի է, թե երբվանից ենք բնական գազ օգտագործում։ Այս ազգը տառապանքի սովոր է։ Բացի այդ, մենք առանց ռուսական գազի չենք կորչի։ Արդեն նշել եմ, որ Ռուսաստանից բացի մի շարք այլ երկրներից ենք գազ գնում»։

«Փոխադարձ երաշխիքներ կան»

Թուրքիայի վարչապետ Դավութօղլուն, անդրադառնալով Ռուսաստանի հետ տնտեսական համաձայնագրերին, ասաց․ «Փողադարձ երաշխիքներ կան։ Սակայն պետք է պատրաստ լինենք վատագույնին»։ 

Հեռուսատահաղորդումներից մեկում Ա․ Դավութօղլուն խոսել է Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունների հարցում որոշ միջոցառումների անհրաժեշտության մասին։ Նա նաև մեջբերել է, որ կարճ ծամանակահատվածում որոշումներ են կայացվելու տուժած արտահանողների, զբոսաշրջությամբ զբաղվողների և այս ամենի՝ Թուրքիայի տնտեսությանն ունեցած ազդեցության մասին, և որ այս որոշումների մասին տեղեկացնելու է հասարակությանը։

Դավութօղլուն նաև նշեց, որ այս ամենի պատճառով երկու կողմերն էլ տուժելու են։ Նա չի կարծում, որ Ռուսաստանը գազի սպասարկման հետ կապված պատժամիջոց կիրականացնի։


Kategoriler

ԱՌՕՐԵԱՅ