Կասկածներ կան, որ Դեմիրթաշի դեմ մահափորձ է իրականացվել

ԱԺԿ (Ազգերի ժողովրդավարական կուսակցության) համանախագահ Դեմիրթաշին հատկացված զրահապատ մեքենայի վրա հայտնված հետքը տարբեր քննարկումներ է առաջ բերել։ Ոստիկանությունը նշում է, որ հետքը կարող է առաջացած լինել փամփուշտից, մինչդեռ մարզպետարանը պնդում է, որ մեքենայի վրա հայտնված հետքը հրազենից չէ։

Ազգերի ժողովրդավարական կուսակցության նախագահ Սելահաթթին Դեմիրթաշին հատկացված զրահապատ մեքենայի ետևի ապակուն հայտնված հետքը նրա դեմ հավանական մահափորձի շուրջ քննարկումներ է առաջ բերել։

Ոստիկանությունը նշել է, որ նշված հետքը կարող է փամփուշտի հետևանք լինել, սակայն Դիարբեքիրի նահանգապետարանը հայտնել է, որ փամփուշտ չի հայտնաբերվել։

Դեմիրթաշը Twitter-յան իր միկրոբլոգում քրդերեն գրառում է արել․ «Մահն Աստծո հրամանն է»։

Ապակու վրայի հետքը երեկ երեկոյան Դիարբեքիրում են նկատել։ Ապակին կոտրված չի եղել, սակայն աջակողմյան նստատեղի ուղղությամբ՝ ուղևորի գլխի հավասարությամբ ապակու վրա փամփուշտի հետք է նկատվել։

Ըստ ոստիկանության գնահատականի՝ քարը ապակու վրա նման հետք չէր կարող թողնել, և հետքը հնարավոր է, որ առաջացած լինի փամփուշտից։

Դեմիրթաշը կրակոցի ձայն չի լսել

«Ֆրաթ» լրատվական գործակալության հետ զրույցում Դեմիրթաշը նշել է, որ կրակոցի ձայն չեն լսել։ 

Դիարբեքիրի մարզպետարանի հայտարարության մեջ ժխտվում է մահափորձի հավանականությունը՝ նշելով, որ հետքն առաջացել է կոշտ առարկայի բախումից։

Kategoriler

ԱՌՕՐԵԱՅ