ՍԵԼԱՀԱԹԹԻՆ ԴԵՄԻՐԹԱՇ

ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ ԺԺԿ համանախագահներն ու 6 պատգամավորները կալանավորվեցին

Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը, ինչպես նաև պատգամավորներ Իդրիս Բալուքենը, Նուրսել Այդողանը, Լեյլա Բիրլիքը, Գյուլսեր Յըլդըրըմը, Ֆերհաթ Էնջուն և Սեմա Ըրմաքը կալանավորվել են:
ԱՌՕՐԵԱՅ Դեմիրթաշն ու ԺԺԿ 10 պատգամավոր ձերբակալվել են

Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշն ոի Ֆիգեն Յուքսեքդաղը, ինչպես նաև կուսակցության պատգամավորներ Ֆերհաթ Օնջուն, Լեյլա Բիրլիքը, Սելմա Ըրմաքը, Աբդուլլահ Զեյդանը, Իդրիս Բալուքենը, Սըրրը Սուրեյյա Օնդերը, Զիյա Փիրը, Նուրսել Այդողանը, Գյուլդեր Յըլդըրըմը գիշերն իրականացված գործողությունների արդյունքում ձերբակալվել են։
ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ ԺԺԿ համանախագահներին և 6 պատգամավորի կանչել են վկայություն տալու

Վանի հանրապետական դատարանը Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցության 8 պատգամավորի կանչել է վկայություն տալու։ Նրանց մեջ են նաև ԺԺԿ համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշն և Ֆիգեն Յուքսեքդաղը։
ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Դեմիրթաշ․ «Եթե ժողովուրդը ցանկանա, մեկից ավելի խորհրդարան կկազմի»

ԺԺԿ (Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցություն՝ HDP) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը խոսել է անձեռնմխելիությունների չեղյալ հայտարարման մասին․ «Առաջադիմություն և զարգացում կուսակցության (ԱԶԿ՝ AKP) գործիքը դարձած դատարանները փորձելու են մեր մի խումբ պատգամավորների լինչի ենթարկել։ Լու՞ռ ենք մնալու այս ամենի դեմ։ Թույլ չենք տալու մեզ դատել ձեզ պատկանող դատարաններում։ Մեզանից ոչ մեկ ցուցմունք տալու համար ոստիկանություն, դատախազություն, դատարան չի ներկայանալու»։
ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Newroz piroz be՝ շնորհավոր Նոռուզ

Դիարբեքիրում Նոռուզի տոնակատարությունները սկսել են: Նոռուզը Դիարբեքիրում նշելու թույլատվություն կա: Նոռուզի տոնակատարությունների տարածքը արարողությանը մասնակցելու եկած մարդկանցով լի է, իսկ ոստիկանական ստորաբաժանումները, ելնելով անվտանգության նկատառումներից, մարդկանց այդ տարածք են թողնում մանրակրկիտ զննումից հետո:
ԱՌՕՐԵԱՅ Ջիզրեում կրակ են բացել վիրավորներին օգնության գնացածների ուղղությամբ

Ջիզրեի Ջուդի թաղամասում, որտեղ պարետային ժամը դեռ շարունակվում է, ոստիկանությունը կրակ է բացել զոհվածներին և վիրավորներին օգնություն ցույց տալու նպատակով այնտեղ գնացածների ուղղությամբ։ Առնվազն 10 հոգի վիրավոր է։ Նրանց մեջ է նաև Ի-մէ-ջէ հեռուստաընկերության (İMC TV) օպերատոր Ռեֆիկ Թեքինը։
ԱՌՕՐԵԱՅ Կասկածներ կան, որ Դեմիրթաշի դեմ մահափորձ է իրականացվել

ԱԺԿ (Ազգերի ժողովրդավարական կուսակցության) համանախագահ Դեմիրթաշին հատկացված զրահապատ մեքենայի վրա հայտնված հետքը տարբեր քննարկումներ է առաջ բերել։ Ոստիկանությունը նշում է, որ հետքը կարող է առաջացած լինել փամփուշտից, մինչդեռ մարզպետարանը պնդում է, որ մեքենայի վրա հայտնված հետքը հրազենից չէ։