ԺԺԿ (Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցություն՝ HDP) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը խոսել է անձեռնմխելիությունների չեղյալ հայտարարման մասին․ «Առաջադիմություն և զարգացում կուսակցության (ԱԶԿ՝ AKP) գործիքը դարձած դատարանները փորձելու են մեր մի խումբ պատգամավորների լինչի ենթարկել։ Լու՞ռ ենք մնալու այս ամենի դեմ։ Թույլ չենք տալու մեզ դատել ձեզ պատկանող դատարաններում։ Մեզանից ոչ մեկ ցուցմունք տալու համար ոստիկանություն, դատախազություն, դատարան չի ներկայանալու»։
Իր կուսակցության
հանդիպման ժամանակ ելույթ ունեցած
Դեմիրթաշը ԹԱՄԺ-ի (Թուրքիայի ազգային մեծ
ժողով) սահմանադրական հանձնաժողովում
Ժողովրդա-հանրապետական կուսակցության
(ԺՀԿ-CHP), Ազգայնական շարժում կուսակցության
(ԱՇԿ-MHP) և ԱԶԿ-ի քվեարկությամբ ընդունված
«անձեռնմխելիության» առաջարկը գնահատել
է որպես «ԺԺԿ-ի լուծարկմանն ուղղված
որոշում»։ Դեմիրթաշը նշել է, որ ոչ մի
ԺԺԿ-ական ցուցմունք տալու համար չի
ներկայանալու՝ հավելելով․ «Կուսակցությունները
չէ, ժողովուրդն է,
որ խորհրդարան է կազմում։ Եթե
ժողովուրդը ցանկանա, մեկից ավելի խորհրդարան
կկազմի։ Այսպիսին է ժողովուրդը։ ԱԶԿ-ն
տանուլ է տալու։ Պալատը տանուլ է տալու։
Սրանում կասկած չունենաք։ Հաղթողը մենք
ենք լինելու»։
Անձեռնմխելիություն չէ, ԺԺԿ-ի լուծարումն է
«Երեկ հանձնաժողովում շնորհավորում էին միմյանց, կարծես մեծ հաջողություն էին արձանագրել։ Մենք խիղճ, բարոյականություն ունենք, ժողովրդին տված խոստումներ ունենք»։
«Հանձնաժողովի քննարկումն ավարտվել է։ Եթե ձեր հնարավորությունները ներեն, անձեռնմխելիություններն անվավեր կճանաչեք։ Սակայն սա ոչ թե «անձեռնմխելիությունից զրկելու», այլ «Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցության լուծարման» օրինագիծ պետք է կոչել»,- նշել է ԺԺԿ համանախագահ Դեմիրթաշը։ Նա նաև ավելացրել է, որ իրենց առաջարկն ավելի արմատական է՝ առաջարկելով անվավեր ճանաչել բոլոր պատգամավորների անձեռնմխելիությունը։ Դեմիրթաշը հավելել է, որ այդ դեպքում պատրաստ են անմիջապես կողմ քվեարկել։
Փորձելու են մեզ լինչի ենթարկել
Դեմիրթաշն իր ելույթի ընթացքում շեշտել է, որ թույլ չեն տալու իրենց ձերբակալել և դատել իշխանությանը ենթակա դատարաններում․ «Առաջադիմություն և զարգացում կուսակցության (ԱԶԿ՝ AKP) գործիքը դարձած դատարանները փորձելու են մեր մի խումբ պատգամավորների լինչի ենթարկել։ Լու՞ռ ենք մնալու այս ամենի դեմ։ Ավելի վաղ էլ եմ նշել՝ թույլ չենք տալու մեզ դատել ձեզանից կախում ունեցող դատարաններում։ Երբեք չեք կարողանալու նման բան անել։ Մեզանից ոչ մեկ ցուցմունք տալու համար ոստիկանություն, դատախազություն, դատարան չի ներկայանալու։ Ցանկանում եք ձերբակալե՞լ։ Մենք մեր կամքով դրան չենգ գնալու։ Այս խորհրդարանը ձեր հորը չի պատկանում, ժողովրդին է պատկանում։ Սովորեցնելու ենք ձեզ սա։ Ինքդ արդեն կամք չունես, պալատում գտնվողը քեզ ճնշել, գետնին է հավասարեցրել, խորհրդարան գնալու երես չունես։ Եվ մե՛զ սպառնալու ես խորհրդարան ներս չթողնելով»։
Կուսակցությունները չէ, ժողովուրդն է, որ խորհրդարան է կազմում
ԺԺԿ ժողովի ընթացքում ելույթ ունեցող Դեմիրթաշը նշել է, որ հաղթողն իրենք են լինելու․ «Խորհրդարանը ժողովրդի կամքն է։ Պաշտպանելու ենք սա։ Սակայն եթե մեր ընկերները ձերբակալվեն, եթե մեր պատգամավորները պաշտոնանկ արվեն, մեզ համար ոչ մի լուծման տարբերակ անհնար չի լինելու։ Կուսակցությունները չէ, ժողովուրդն է, որ խորհրդարան է կազմում։ Եթե ժողովուրդը ցանկանա, մեկից ավել խորհրդարան էլ կկազմի։ Այսպիսին է ժողովուրդը։ ԱԶԿ-ն տանուլ է տալու։ Պալատը տանուլ է տալու։ Սրանում կասկած չունենաք։ Հաղթողը մենք ենք լինելու»։